Հոդված 19. Վերապահումների ձևակերպումը
Հոդված 19. Վերապահումների ձևակերպումը
Պայմանագիրն ստորագրելու, վավերացնելու, ընդունելու կամ հաստատելու կամ դրան միանալու պահին պետությունը կարող է ձևակերպել վերապահում բացառությամբ այն դեպքերի, երբ.
ա) վերապահումն արգելվում է պայմանագրով,
բ) պայմանագիրը նախատեսում է, որ կարելի է անել միայն որոշակի վերապահումներ, որոնց թվի մեջ տվյալ վերապահումը չի մտնում, կամ
գ) «ա» և «բ» կետերի ազդեցության տակ չընկնելու դեպքում վերապահումն անհամատեղելի է պայմանագրի առարկայի և նպատակների հետ։