Հոդված 22. Վերապահումների և դրանց դեմ առարկությունների հանումը
Հոդված 22. Վերապահումների և դրանց դեմ առարկությունների հանումը
1. Եթե պայմանագիրն այլ բան չի նախատեսում, վերապահումը կարելի է հանել ցանկացած ժամանակ և այն հանելու համար չի պահանջվում վերապահումն ընդունող պետության համաձայնությունը։
2. Եթե պայմանագիրն այլ բան չի նախատեսում, վերապահման դեմ առարկությունը կարելի է հանել ցանկացած պահի։
3. Եթե պայմանագիրն այլ բան չի նախատեսում կամ չկա այլ պայմանավորվածություն.
ա) այլ պայմանավորվող պետության նկատմամբ վերապահման հանումն ուժի մեջ է մտնում միայն վերջինիս կողմից այդ մասին ծանուցում ստանալուց հետո,
բ) վերապահման դեմ առարկության հանումն ուժի մեջ է մտնում միայն վերապահումը ձևակերպող պետության կողմից ծանուցում ստանալուց հետո։