Անցնել բովանդակությանը

Հոդված 23. Վերապահումներին վերաբերող ընթացակարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Վերապահումներին վերաբերող ընթացակարգը

1. Վերապահումը, վերապահման նկատմամբ որոշակիորեն արտահայտված համաձայնությունը և վերապահման դեմ առարկությունը պետք է ձևակերպվեն գրավոր և տեղեկացվեն պայմանավորվող պետություններին և այլ պետություններին, որոնք իրավունք ունեն դառնալու պայմանագրի մասնակից։

2. Եթե վերապահումը ձևակերպվել է վավերացման, ընդունման կամ հաստատման ենթակա պայմանագիրն ստորագրելու ժամանակ, վերապահումը պետք է պաշտոնապես հաստատվի վերապահում անող պետության կողմից պայմանագրով պարտավորված լինելու համաձայնությունն արտահայտելու ժամանակ։ Այդ դեպքում վերապահումն արված է համարվում դրա հաստատման օրը։

3. Որոշակիորեն արտահայտված վերապահման նկատմամբ համաձայնությունը կամ նրա դեմ առարկությունը, մինչև վերապահման հաստատումը, ինքնըստինքյան հաստատում չի պահանջում։

4. Վերապահման կամ դրա նկատմամբ առարկության հանումը պետք է իրականացվի գրավոր ձևով։

Բ ա ժ ի ն 3

Պայմանագրերի ուժի մեջ մտնելը և դրանց ժամանակավոր կիրառումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։