Անցնել բովանդակությանը

Հոդված 44. Պայմանագրային դրույթների բաժանելիությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 44. Պայմանագրային դրույթների բաժանելիությունը

1. Պայմանագրով նախատեսված կամ 56-րդ հոդվածից բխող պայմանագիրը չեղյալ հայտարարելու, դրանից դուրս գալու կամ դրա գործողությունը կասեցնելու մասնակցի իրավունքը կարող է օգտագործվել միայն ամբողջ պայմանագրի առումով, եթե պայմանագիրն այլ բան չի նախատեսում, կամ երբ դրա մասնակիցները չունեն այլ պայմանավորվածություն։

2. Սույն Կոնվենցիայում ճանաչված պայմանագրի անվավերության, դադարեցման, դրանից դուրս գալու և դրա գործողության կասեցման հիմքը չճանաչելը սույն համաձայնագրում կարող է պատճառաբանվել միայն ամբողջ պայմանագրի վերաբերյալ, բացառությամբ ներքոհիշյալ հետևյալ կետերի կամ 60-րդ հոդվածի։

3. Եթե նման հիմքը վերաբերում է միայն առանձին դրույթների, ապա այն կարող է պատճառաբանվել միայն այդ դրույթների վերաբերյալ, երբ.

ա) նշված դրույթները պայմանագրի մնացած մասերից կիրառման առումով բաժանելի են,

բ) պայմանագրից բխում է կամ այլ կերպ սահմանվել է, որ նման դրույթների կիրառումն էական հիմք չի հանդիսացել ուրիշ մասնակցի կամ ուրիշ մասնակիցների ամբողջ պայմանագրի պարտադիր լինելու համաձայնության համար, և

գ) պայմանագրի մնացած մասի կատարման շարունակությունն անարդար չի լինի։

4. 49-րդ և 50-րդ հոդվածների ազդեցության տակ ընկնելու դեպքում պետությունը, որն իրավունք ունի վկայակոչել խարդախությունը կամ կաշառքը, կարող է այդ անել ամբողջ պայմանագրի նկատմամբ կամ 3-րդ կետով նախատեսված դեպքերում առանձին դրույթների նկատմամբ։

5. 51-րդ, 52-րդ և 53-րդ հոդվածների ազդեցության տակ ընկնելու դեպքում պայմանագրի դրույթների բաժանում չի թույլատրվում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։