Անցնել բովանդակությանը

Հոդված 58. Բազմակողմ պայմանագրի գործողության կասեցումը՝ միայն մի քանի մասնակիցների միջև եղած համաձայնությամբ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 58. Բազմակողմ պայմանագրի գործողության կասեցումը՝ միայն մի քանի մասնակիցների միջև եղած համաձայնությամբ

1. Բազմակողմ պայմանագրի երկու կամ մի քանի մասնակիցներ կարող են կնքել համաձայնագիր պայմանագրի գործողությունը ժամանակավորապես և միայն իրենց միջև կասեցնելու վերաբերյալ, եթե.

ա) նման կասեցման հնարավորությունը նախատեսված է պայմանագրով, կամ

բ) նշված կասեցումը չի արգելվում պայմանագրով և.

i) չի ազդում մյուս մասնակիցների կողմից պայմանագրից բխող իրենց իրավունքներից օգտվելու կամ իրենց պարտավորությունների կատարման վրա,

ii) անհամատեղելի չէ պայմանագրի առարկայի և նպատակի հետ։

2. Եթե 1(ա) կետի գործողության տակ ընկնելու դեպքում պայմանագրով այլ բան չի նախատեսված, ապա խնդրո առարկա մասնակիցները մյուս մասնակիցներին տեղյակ են պահում պայմանագրի այն դրույթների վերաբերյալ համաձայնագիր կնքելու իրենց մտադրության մասին, որոնց գործողությունները նրանք մտադիր են կասեցնել։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։