Հոդված 62. Հանգամանքների արմատական փոփոխություն
Հոդված 62. Հանգամանքների արմատական փոփոխություն
1. Պայմանագրի կնքման ժամանակ գոյություն ունեցած հանգամանքների արմատական փոփոխությունը, որը չի կանխատեսվել մասնակիցների կողմից, չի կարող վկայակոչվել որպես պայմանագիրը դադարեցնելու կամ դրանից դուրս գալու համար հիմք, բացառությամբ այն դեպքերի, երբ.
ա) այդ հանգամանքների առկայությունը պայմանագրով պարտավորված լինելու մասնակիցների համաձայնության համար էական հիմք է հանդիսացել, և
բ) հանգամանքների փոփոխության հետևանքը հիմնովին փոխում է ըստ պայմանագրի դեռևս կատարման ենթակա պարտավորությունների գործողությունների ոլորտը։
2. Հանգամանքների արմատական փոփոխությունը չի կարող վկայակոչվել որպես պայմանագիրը դադարեցնելու կամ դրանից դուրս գալու հիմք
ա) եթե պայմանագիրը որոշում է սահման, կամ
բ) եթե նման արմատական փոփոխությունը, որը վկայակոչում է պայմանագրի մասնակիցը, հանդիսանում է այդ մասնակցի կողմից կամ պայմանագրի իր պարտավորության, կամ պայմանագրի ցանկացած ուրիշ մասնակցի նկատմամբ իր վրա ունեցած միջազգային այլ պարտավորության խախտման արդյունք։
3. Եթե նախորդ կետերի համաձայն մասնակիցն իրավունք ունի հանգամանքների արմատական փոփոխությունը վկայակոչել որպես հիմք պայմանագիրը դադարեցնելու կամ դրանից դուրս գալու համար, ապա նա կարող է նաև վկայակոչել այդ փոփոխությունը որպես պայմանագրի գործողությունը կասեցնելու հիմք։