Հոդված 66. Դատական կարգավորման, արբիտրաժի և հաշտեցման ընթացակարգերը
Հոդված 66. Դատական կարգավորման, արբիտրաժի և հաշտեցման ընթացակարգերը
Եթե առարկությունը ներկայացնելու ժամկետից հետո 12 ամսվա ընթացքում 65-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ոչ մի լուծում չի կայացվել, ապա կիրառվում են հետևյալ ընթացակարգերը.
ա) 53-րդ կամ 64-րդ հոդվածների կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ վեճի ցանկացած կողմ որոշման համար գրավոր դիմումի ձևով կարող է դիմել Միջազգային դատարան, եթե կողմերն ընդհանուր համաձայնությամբ չեն պայմանավորվում այդ վեճն արբիտրաժին հանձնելու մասին,
բ) Կոնվենցիայի 5-րդ մասի ցանկացած այլ հոդվածների կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ վեճի ցանկացած կողմ կարող է սկսել Կոնվենցիայի հավելվածում նշված ընթացակարգը այդ հարցի կապակցությամբ խնդրանք ներկայացնելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։