Անցնել բովանդակությանը

Հոդված 70. Պայմանագրի դադարեցման հետևանքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 70. Պայմանագրի դադարեցման հետևանքները

1. Եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված, կամ եթե մասնակիցները չեն համաձայնել այլ կերպ, պայմանագրի դադարեցումը դրա դրույթներին համապատասխան կամ սույն Կոնվենցիայի համաձայն.

ա) պայմանագրի մասնակիցներին ազատում է պայմանագիրը հետագայում կատարելու ցանկացած պարտավորվածությունից,

բ) չի ազդում, մինչև պայմանագրի դադարեցումը դրա կատարման միջոցով ստեղծված մասնակիցների ցանկացած իրավունքի, պարտավորության կամ իրավական վիճակի վրա։

2. Եթե պետությունը չեղյալ է հայտարարում բազմակողմ պայմանագիրը կամ դուրս է գալիս դրանից, ապա 1-ին կետը կիրառվում է այդ պետության և պայմանագրի յուրաքանչյուր մասնակցի միջև եղած հարաբերություններում այն օրվանից, երբ չեղյալ հայտարարելը կամ պայմանագրից դուրս գալն ուժի մեջ է մտել։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։