Անցնել բովանդակությանը

Հոդված 78. Ծանուցում և հաղորդագրություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 78. Ծանուցում և հաղորդագրություն

Եթե պայմանագրով և սույն Կոնվենցիայով այլ բան չի նախատեսված, ցանկացած պետության կողմից արված ծանուցումը կամ հաղորդագրությունը սույն Կոնվենցիայի համաձայն.

ա) եթե ավանդապահ չկա, առաքվում է անմիջապես այն պետությանը, որի համար այն նախատեսված է, իսկ եթե ավանդապահ կա, ապա նրան,

բ) համապատասխան պետության կողմից համարվում է կատարված միայն այն պետության կողմից ստանալուց հետո, որին այն առաքված է, կամ հանգամանքներից ելնելով ավանդապահի ստանալուց հետո,

գ) եթե այն առաքված է ավանդապահին, համարվում է ստացված այն պետության կողմից, որի համար այն նախատեսված է, միայն այն բանից հետո, երբ վերջինս ավանդապահի կողմից տեղյակ է պահվել 77-րդ հոդվածի 1(ե) կետի համաձայն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։