Հոդված 81. Ստորագրում
Հոդված 81. Ստորագրում
Սույն Կոնվենցիան ստորագրության համար բաց է Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետությունների կամ մասնագիտացված հաստատություններից որևէ մեկի անդամների, կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և կամ Միջազգային դատարանի ստատուտի մասնակիցների, ինչպես նաև այլ պետությունների համար, որոնք հրավիրված են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից սույն Կոնվենցիայի անդամ դառնալու հետևյալ կերպ, մինչև 1969թ. նոյեմբերի 30-ը Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարությունում, իսկ այդ ժամկետից հետո և մինչև 1970թ. ապրիլի 30-ը Նյու Յորքում` Միավորված ազգերի կազմակերպության Կենտրոնակայանում։