Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Հանդիպակաց ուղեբաժան

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12 Հանդիպակաց ուղեբաժան

1. Հանդիպակաց ուղեբաժանի դեպքում փոխադրամիջոցի վարորդը պետք է կողքից բավարար ազատ տարածություն թողնի և, անհրաժեշտության դեպքում, ընթանա ճանապարհի երթևեկելի մասի՝ շարժման ուղղությանը համապատասխանող եզրին մոտ. եթե այդ դեպքում նրա շարժումը կդժվարանա խոչընդոտի կամ ճանապարհից այլ օգտվողների առկայության պատճառով, ապա նա պետք է դանդաղեցնի ընթացքը և, անհրաժեշտության դեպքում, կանգ առնի, որպեսզի բաց թողնի հանդիպակաց փոխադրամիջոցը կամ փոխադրամիջոցները:

2. Լեռնային ճանապարհներին և համանման բնութագրեր ունեցող մեծ թեքությամբ ճանապարհներին, որտեղ հանդիպակաց ուղեբաժանը անհնար է կամ դժվար, զառիվայրով շարժվող փոխադրամիջոցի վարորդը պարտավոր է կանգ առնել և ճանապարհը զիջել զառիվերով շարժվող ցանկացած փոխադրամիջոցի` բացառությամբ այն դեպքերի, երբ ուղեբաժանի տեղերը երթևեկելի մասի վրա դասավորված են այնպես, որ զառիվերով շարժվող փոխադրամիջոցը, հաշվի առնելով փոխադրամիջոցների արագությունը և դիրքը, կարող է կանգ առնել իրենից առաջ գտնվող ուղեբաժանի համար նախատեսված տեղում, որի հետևանքով փոխադրամիջոցներից մեկի համար հետընթաց շարժման անհրաժեշտությունը կվերանա: Այն դեպքում, եթե երկու փոխադրամիջոցներից մեկը ուղեբաժանի նպատակով պետք է հետընթաց շարժում կատարի, դա պարտավոր է անել զառիվայրով ընթացող փոխադրամիջոցի վարորդը` բացառությամբ այն դեպքերի, երբ միանգամայն ակնհայտ է, որ այդպիսի մանևր կատարելն ավելի հեշտ է զառիվերով շարժվող փոխադրամիջոցի վարորդի համար: Սակայն Պայմանավորվող կողմերը կամ նրանց տարածքային ստորաբաժանումները որոշ փոխադրամիջոցների կամ որոշ ճանապարհների կամ ճանապարհահատվածների համար կարող են նախատեսել այս կետի կանոններից տարբերվող հատուկ կանոններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։