Անցնել բովանդակությանը

Հոդված 34. Բացառություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 34 Բացառություններ

1. Անցման առաջնահերթության իրավունքից օգտվող փոխադրամիջոցի մոտենալու դեպքում, որն ազդանշաններ է տալիս հատուկ լուսային և ձայնային սարքերով, ճանապարհից յուրաքանչյուր օգտվող պետք է երթևեկելի մասի վրա նրա համար տեղ ազատի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կանգ առնի:

2. Ազգային օրենսդրությունում կարող է նախատեսվել, որ անցման առաջնահերթության իրավունք ունեցող` իրենց մոտենալու մասին հատուկ ազդանշանային սարքերով ազդանշան տվող վարորդները, պայմանով, որ վտանգի տակ չեն դրվի ճանապարհից մյուս օգտվողները, կարող են, 6-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներից բացի, այս՝ II գլխի բոլոր կամ որոշ դրույթներ չպահպանել:

3. Ազգային օրենսդրությունում կարող է նախատեսվել, որ ճանապարհի շինարարության, վերանորոգման և պահպանության աշխատանքներով զբաղված անձնակազմը, այդ աշխատանքներում օգտագործվող մեխանիզմների վարորդները ներառյալ, նախազգուշական անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու պայմանով` սույն՝ II գլխի դրույթները ինչ չափով կարող են չպահպանել:

4. Ճանապարհային աշխատանքներում օգտագործվելու ժամանակ սույն հոդվածի 2-րդ կետում հիշատակված մեխանիզմներին վազանցելու կամ հանդիպակաց անցման ժամանակ այլ փոխադրամիջոցների վարորդները, անհրաժեշտություն առաջանալու դեպքում և պահպանելով նախազգուշական բոլոր միջոցները, կարող են սույն Կոնվենցիայի 11-րդ և 12-րդ հոդվածների դրույթները չպահպանել:

Գ լ ու խ III

Ավտոմոբիլներին ԵՎ կցասայլերին միջազգային երթԵՎեկության թույլատրելու պայմանները

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։