Անցնել բովանդակությանը

Հոդված 21. Հետիոտների նկատմամբ վարորդների վերաբերմունքին առնչվող կանոններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21 Հետիոտների նկատմամբ վարորդների վերաբերմունքին առնչվող կանոններ

1. Վարորդը չպետք է թույլ տա գործողություններ, որոնք կարող են վտանգի ենթարկել հետիոտներին:

2. Չխախտելով սույն Կոնվենցիայի 17-րդ հոդվածի 1-ին կետի, 11-րդ հոդվածի 9-րդ կետի և 13-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները` գծանշումով կամ համապատասխան նշանով կամ ազդանշանով նշված` հետիոտների համար նախատեսված անցումներում պետք է իրականացվեն հետևյալ ցուցումները.

ա) եթե այդպիսի անցումում փոխադրամիջոցների երթևեկությունը կարգավորվում է ճանապարհային լուսային ազդանշաններով կամ կարգավորողի կողմից, շարժումն արգելող ազդանշանի դեպքում վարորդները պետք է կանգ առնեն անցումի կամ դրան նախորդող լայնական նշագծի առաջ, իսկ երբ նրանք թույլտվություն են ստանում շարժումը շարունակելու՝ չխանգարեն և չխոչընդոտեն արդեն այնտեղ դուրս եկած հետիոտներին. եթե վարորդը շրջադարձ է կատարում այլ ճանապարհ դուրս գալու համար, որի սկզբնամասում առկա է հետիոտների համար նախատեսված անցում, նա պետք է դա անի միայն փոքր արագությամբ` բաց թողնելով անցում դուրս եկած կամ դուրս եկող հետիոտներին (անհրաժեշտության դեպքում կանգ առնելով),

բ) եթե այդ անցումում փոխադրամիջոցների երթևեկությունը չի կարգավորվում ոչ լուսային ճանապարհային ազդանշաններով և ոչ էլ կարգավորողի կողմից, այդ անցմանը մոտենալիս վարորդները պետք է արագությունը բավարար չափով իջեցնեն, որպեսզի անցում դուրս եկած կամ դուրս եկող հետիոտներին վտանգի չենթարկեն. անհրաժեշտության դեպքում հարկավոր է կանգ առնել և բաց թողնել հետիոտներին:

3. Սույն հոդվածի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող կողմերին կամ նրանց տարածքային ստորաբաժանումներին խոչընդոտող՝

փոխադրամիջոցների վարորդներին կարգադրելու՝ կանգ առնել բոլոր դեպքերում, երբ հետիոտները դուրս են գալիս կամ դուրս են եկել գծանշումով կամ նշաններով և ազդանշաններով նշված` հետիոտների համար նախատեսված անցում՝ սույն Կոնվենցիայի 20-րդ հոդվածում նախատեսված պայմաններում, կամ վարորդներին արգելելու խանգարել խաչմերուկներում կամ նրանց մոտ երթևեկելի մաս դուրս եկած հետիոտների շարժումը, եթե նույնիսկ այդ տեղում չկան գծանշումով կամ նշաններով և ազդանշաններով նշված` հետիոտների համար նախատեսված անցումներ:

4. Վարորդները, որոնք մտադրվում են պատշաճ կերպով նշված կանգառում գտնվող ընդհանուր օգտագործման փոխադրամիջոցի կողքից անցնելու երթևեկության ուղղությանը համապատասխանող կողմից, պետք է իջեցնեն արագությունը և, անհրաժեշտության դեպքում, կանգ առնեն՝ հասարակական փոխադրամիջոցի ուղևորներին նստելու կամ իջնելու հնարավորություն ապահովելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։