Հոդված 8. Վարորդները
Հոդված 8 Վարորդները
1. Ցանկացած փոխադրամիջոց կամ փոխադրամիջոցների շարժակազմ, որը գտնվում է երթևեկության մեջ, պետք է ունենա վարորդ:
2. Խորհուրդ է տրվում ազգային օրենսդրությունում նախատեսել, որ բեռնակիր, լծկան և հեծկան կենդանիները, ինչպես նաև անասունները և հոտերը (բացառությամբ համապատասխան կարգով նշված գոտիների) պետք է ունենան անասնավար:
3. Վարորդը պետք է ունենա ֆիզիկական և հոգեկան անհրաժեշտ տվյալներ, և նրա ֆիզիկական և մտավոր վիճակը պետք է նրան թույլ տան` վարելու փոխադրամիջոց:
4. Մեխանիկական փոխադրամիջոցի վարորդը պետք է ունենա փոխադրամիջոց վարելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություն. սակայն այս դրույթը չի խոչընդոտում, ազգային օրենսդրության դրույթներին համապատասխան, նրան մեքենա վարել ուսուցանելուն:
5. Վարորդը (անասնավարը) պետք է միշտ ի վիճակի լինի վարելու իր փոխադրամիջոցը (վարելու իր անասունները):