Անցնել բովանդակությանը

Հոդված 25. Ավտոմայրուղիներ և նման տեսակի ճանապարհներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25 Ավտոմայրուղիներ և նման տեսակի ճանապարհներ

1. Ավտոմայրուղիներում և, եթե դա նախատեսված է ազգային օրենսդրությունում, ավտոմայրուղիներ մուտք գործելու հատուկ մուտքերում և նրանցից դուրս գալու ելքերում՝

ա) արգելվում է հետիոտների, կենդանիների, կախովի շարժիչով հեծանիվների, եթե նրանք հավասարեցված չեն մոտոցիկլետներին, և ոչ ավտոմեքենաներ և նրանց կցասայլ հանդիսացող բոլոր փոխադրամիջոցների, ինչպես նաև ավտոմեքենաների և նրանց կցասայլերի երթևեկությունը, որոնց կառուցվածքային արագությունը հարթ ճանապարհին չի կարող հասնել ազգային օրենսդրությամբ սահմանվող որոշակի մեծության,

բ) վարորդներին արգելվում է՝

i) փոխադրամիջոցը կանգնեցնել կամ կայանել ոչ կայանման համար հատուկ նշված վայրերում: Իրենից անկախ հանգամանքների պատճառով կանգ առնելու հարկադրված վարորդը պետք է աշխատի փոխադրամիջոցը դուրս հանել երթևեկելի մասից, ինչպես նաև հարկադրված կանգառի գոտուց, կամ, եթե նա չի կարող դա անել, փոխադրամիջոցը նկատելի դարձնել բավարար հեռավորությունից` մոտեցող վարորդներին ժամանակին զգուշացնելու նպատակով,

ii) հետադարձ կատարել կամ հետընթաց շարժվել կամ դուրս գալ կենտրոնական բաժանարար գոտի և ճանապարհի երկու երթևեկելի մասերի լայնական միացման տեղեր:

2. Ավտոմայրուղի դուրս գալիս վարորդները պետք է ճանապարհը զիջեն նրանով շարժվող փոխադրամիջոցներին: Արագացման գոտու առկայության դեպքում նրանք պետք է օգտվեն այդպիսի գոտուց:

3. Ավտոմայրուղուց դուրս գալիս վարորդը պետք է ժամանակին մտնի ավտոմայրուղուց դուրս գալու տեղին հարող գոտի և հնարավորին չափ արագ մտնի երթևեկության դանդաղեցման գոտի, եթե այդպիսին կա:

4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթների կիրառման դեպքում ավտոմայրուղիներին են հավասարեցվում ճանապարհամերձ տարածքները չսպասարկող՝ ավտոմոբիլային երթևեկության համար նախատեսված և որպես այդպիսին նշված այլ ճանապարհները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։