Հոդված 55
Հոդված 55
Բացի սույն Կոնվենցիայի 49-րդ և 54-րդ հոդվածներում նախատեսված հայտարարություններից, ծանուցումներից լխավոր քարտուղարը 45-րդ հոդվածի 1-ին կետում նշված բոլոր պետություններին հայտնում է՝
ա) 45-րդ հոդվածին համապատասխան արված ստորագրումների, վավերացումների և Կոնվենցիային միացումների մասին,
բ) 45-րդ հոդվածի 4-րդ կետին և 46-րդ հոդվածին համապատասխան արված ծանուցումների և հայտարարությունների մասին.
գ) 47-րդ հոդվածին համապատասխան՝ Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ժամկետների մասին,
դ) 49-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերին համապատասխան՝ սույն Կոնվենցիայի ուղղումներն ուժի մեջ մտնելու ժամկետի մասին,
ե) 50-րդ հոդվածին համապատասխան` չեղյալ հայտարարումների մասին,
զ) 51-րդ հոդվածին համապատասխան` սույն Կոնվենցիան ուժը կորցնելու մասին: