Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Ընդհանուր կանոններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7 Ընդհանուր կանոններ

1. Ճանապարհից օգտվողները պետք է իրենց այնպես պահեն, որ երթևեկության համար վտանգ կամ խոչընդոտներ չստեղծեն, մարդկանց վտանգի չենթարկեն և վնաս չպատճառեն պետական, հասարակական կամ մասնավոր գույքին:

2. Խորհուրդ է տրվում ազգային օրենսդրությունում նախատեսել, որ ճանապարհից օգտվողները չպետք է խոչընդոտեն ճանապարհային երթևեկությունը կամ վտանգեն նրա անվտանգությունը՝ ճանապարհի վրա առարկաներ կամ նյութեր գցելով, դնելով կամ թողնելով կամ նրա վրա որևէ այլ խոչընդոտ ստեղծելով: Ճանապարհից այն օգտվողները, որոնց չի հաջողվել խուսափել այդպիսի խոչընդոտ կամ վտանգ ստեղծելուց, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն` հնարավորին չափ արագ դրանք վերացնելու, իսկ եթե նրանք չեն կարող դա անել անմիջապես` ճանապարհից այլ օգտվողներին դրանց մասին նախազգուշացնելու համար:

3. Վարորդները պետք է առավելագույն ուշադրություն ցուցաբերեն ճանապարհային երթևեկության առավել խոցելի այնպիսի մասնակիցների նկատմամբ, ինչպիսիք են հետիոտներն ու հեծանվորդները և, մասնավորապես, երեխաները, ծերերը և հաշմանդամները:

4. Վարորդները պետք է ձգտեն, որ իրենց փոխադրամիջոցներն անհարմարություններ չպատճառեն ճանապարհից օգտվողների և ճանապարհամերձ տարածքներում ապրող մարդկանց համար, մասնավորապես, ավելորդ աղմուկ չստեղծեն, փոշի չբարձրացնեն և բանեցրած գազեր չարտանետեն, եթե դրանից հնարավոր է խուսափել:

5. Այն վարորդների և ավտոմեքենաների ուղևորների համար, որոնց գտնվելու տեղերը սարքավորված են անվտանգության գոտիներով, այդպիսի գոտիների օգտագործումը պարտադիր է` բացառությամբ ազգային օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։