Հոդված 39. Տեխնիկական պահանջները և փոխադրամիջոցների ստուգումը
Հոդված 39 Տեխնիկական պահանջները և փոխադրամիջոցների ստուգումը
1. Միջազգային երթևեկության մեջ գտնվող յուրաքանչյուր ավտոմեքենա, յուրաքանչյուր կցասայլ և փոխադրամիջոցների յուրաքանչյուր շարժակազմ պետք է բավարարի սույն Կոնվենցիայի 5-րդ Հավելվածի դրույթներին: Բացի այդ, նրանք պետք է լինեն սարքին վիճակում:
2. Ազգային օրենսդրությունում պետք է նախատեսված լինի`
ա) ուղևորների փոխադրման համար օգտագործվող և, վարորդի նստելու տեղից բացի, 8-ից ավելի նստելու տեղ ունեցող ավտոմեքենաների,
բ) բեռների փոխադրման համար օգտագործվող այն ավտոմեքենաների տեխնիկական ստուգումների պարբերական անցկացում, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ, ինչպես նաև այդպիսի փոխադրամիջոցների կցասայլերի տեխնիկական ստուգումների պարբերական անցկացում:
3. Ազգային օրենսդրությունը հնարավորության դեպքում պետք է 2-րդ կետի դրույթները տարածի փոխադրամիջոցների այլ տեսակների վրա: