Հոդված 18. Խաչմերուկները և ճանապարհը զիջելու պարտականությունը
Հոդված 18 Խաչմերուկները և ճանապարհը զիջելու պարտականությունը
1. Խաչմերուկին մոտենալիս վարորդը պետք է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերի՝ ելնելով տեղի պայմաններից: Մասնավորապես, վարորդը փոխադրամիջոցը պետք է վարի այնպիսի արագությամբ, որ հնարավորություն ունենա կանգնելու և բաց թողնելու անցման առաջնահերթության իրավունք ունեցող փոխադրամիջոցները:
2. Գյուղական կամ հողածածկ ճանապարհից այդպիսին չհանդիսացող ճանապարհ դուրս գալիս վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այդ ճանապարհով ընթացող փոխադրամիջոցներին: Այս հոդվածի նպատակների հա-մար «հողածածկ ճանապարհ» և «գյուղական ճանապարհ» տերմինների նշանակությունը կարող է սահմանվել ազգային օրենսդրությամբ:
3. Ճանապարհամերձ տարածքից ճանապարհ դուրս եկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել դրանով ընթացող փոխադրամիջոցներին:
4. Սույն հոդվածի 7-րդ կետի դրույթները պահպանելու պայմանով՝
ա) աջակողմյան երթևեկությամբ պետություններում սույն հոդվածի 2-րդ կետում և սույն Կոնվենցիայի 25-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերում չհիշատակված խաչմերուկներում փոխադրամիջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել իր աջ կողմից ընթացող փոխադրամիջոցներին,
բ) Պայմանավորվող կողմերը կամ նրանց ստորաբաժանումները, որոնց տարածքում երթևեկությունը ձախակողմյան է, իրավունք ունեն խաչմերուկներով անցնելու հերթականության կանոնները սահմանել իրենց հայեցողությամբ:
5. Նույնիսկ եթե լուսային ազդանշաններն անցնելը թույլատրում են, վարորդը չպետք է դուրս գա խաչմերուկ, եթե այնպիսի խցանում է առաջացել, որ նա հավանաբար ստիպված կլինի կանգ առնել` դրանով իսկ խոչընդոտներ ստեղծելով լայնակի ուղղությամբ շարժվողների համար:
6. Խաչմերուկ դուրս եկած վարորդը, որտեղ երթևեկությունը կարգավորվում է լուսային ճանապարհային ազդանշաններով, կարող է խաչմերուկից դուրս գալ` չսպասելով, որ իրեն անհրաժեշտ ուղղությամբ երթևեկությունը բացվի, սակայն պայմանով, որ դա չի խանգարի ճանապարհից մյուս օգտվողների շարժմանն այն ուղղությամբ, որով երթևեկությունը բաց է:
7. Ոչ ռելսավոր փոխադրամիջոցների վարորդները պարտավոր են ճանապարհը զիջել ռելսավոր փոխադրամիջոցներին: