Անցնել բովանդակությանը

Հոդված 33. 32-րդ հոդվածում չնշված փոխադրամիջոցների և ճանապարհային երթևեկության որոշ մասնակիցների լուսավորման պայմանները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33 32-րդ հոդվածում չնշված փոխադրամիջոցների և ճանապարհային երթևեկության որոշ մասնակիցների լուսավորման պայմանները

1. Մութն ընկնելուց մինչև լուսաբացն ընկած ժամանակամիջոցում ճանապարհին գտնվող բոլոր այն փոխադրամիջոցները կամ փոխադրամիջոցների շարժակազմերը, որոնց նկատմամբ չեն կիրառվում սույն Կոնվենցիայի 32-րդ հոդվածի դրույթները, պետք է ունենան առնվազն մեկ` առջևի սպիտակ կամ դեղին լույս և առնվազն մեկ` հետևի կարմիր լույս: Եթե կա միայն մեկ առջևի կամ մեկ հետևի լապտեր, այդ լապտերը պետք է տեղադրվի կենտրոնով անցնող ուղղության վրա կամ փոխադրամիջոցի այն կողմում, որը հակադիր է շարժման ուղղությանը համապատասխանող կողմին:

ա) Ձեռնասայլակները, այսինքն` ձեռքով տեղաշարժվող սայլակները, պետք է ունենան առջևի առնվազն մեկ սպիտակ կամ դեղին լույս և հետևի առնվազն մեկ կարմիր լույս: Այդ երկու լույսերի աղբյուր կարող է լինել մեկ լապտերը, որը պետք է տեղադրվի փոխադրամիջոցի այն կողմում, որը հակադիր է երթևեկության ուղղությանը համապատասխանող կողմին: Լույսերը պարտադիր չեն 1 մ-ը չգերազանցող լայնություն ունեցող ձեռնասայլակների համար:

բ) Կենդանաքարշ սայլերը պետք է ունենան առջևի երկու սպիտակ կամ դեղին և հետևի երկու կարմիր լույսեր: Սակայն ներքին օրենսդրությունն այդպիսի փոխադրամիջոցների համար կարող է թույլատրել առջևի միայն մեկ սպիտակ կամ դեղին լույսի և հետևի միայն մեկ կարմիր լույսի առկայություն: Երկու դեպքում էլ լույսերը պետք է տեղադրվեն շարժման ուղղությանը համապատասխանող կողմի հակադիր կողմում: Եթե վերոհիշյալ լապտերները չեն կարող ամրացվել փոխադրամիջոցին, ապա դրանք կարող է կրել անմիջապես փոխադրամիջոցի հետևից գնացող անձը: Բացի այդ, կենդանաքարշ սայլերը հետևից պետք է սարքավորված լինեն փոխադրամիջոցի եզրերին հնարավորին չափ մոտ տեղադրված լուսանդրադարձիչ հարմարանքներով: Լույսերը պարտադիր չեն 1 մ-ը չգերազանցող լայնություն ունեցող կենդանաքարշ սայլերի համար: Սակայն այդ դեպքում շարժման ուղղությանը համապատասխանող կողմին հակադիր կողմում կամ կենտրոնով անցնող ուղղության վրա պետք է տեղադրված լինի մեկ լուսանդրադարձիչ հարմարանք:

2. ա) իշերով երթևեկելի մասով շարժվելիս՝

i) ղեկավարով գլխավորվող հետիոտների խմբերը կամ երթերը շարժման ուղղությանը համապատասխանող կողմին հակադիր կողմից պետք է ունենան առնվազն մեկ սպիտակ կամ դեղին լույս` առջևից, և կարմիր լույս` հետևից, կամ ավտոդեղին լույս` առջևից և հետևից,

ii) լծկան, քարշկան կամ հեծկան կենդանիներ կամ անասուններ վարողները շարժման ուղղությանը համապատասխանող կողմի հակադիր կողմում պետք է ունենան առնվազն մեկ սպիտակ կամ դեղին լույս՝ առջևից, և կարմիր լույս՝ հետևից, կամ ավտոդեղին լույս՝ առջևից և հետևից: Որպես այդ լույսերի աղբյուր կարող է ծառայել մեկ սարքավորում:

բ) Սակայն սույն կետի «ա» ենթակետում նշված լույսերը պարտադիր չեն պատշաճ կերպով լուսավորված բնակավայրերի սահմաններում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։