Անցնել բովանդակությանը

Հոդված 35. Գրանցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35 Գրանցումը

1. ա) Սույն Կոնվենցիայի դրույթները կիրառվում են միջազգային երթևեկության մեջ գտնվող այն ավտոմեքենաների և կցասայլերի նկատմամբ (ոչ ավտոմեքենայի հետ կցված թեթև կցասայլեր), որոնք գրանցված են Պայմանավորվող կողմերից մեկի կամ նրա տարածքային ստորաբաժանումներից մեկի կողմից, ընդ որում, վարորդը պետք է ունենա գրանցման վկայական, որը նրան տրված է գրանցման փաստը հաստատելու համար կամ այդ Պայմանավորվող կողմի կամ նրա տարածքային ստորաբաժանման համապատասխան իրավասու մարմնի կողմից կամ Պայմանավորվող կողմի կամ նրա տարածքային ստորաբաժանման անունից դրա համար լիազորված միավորման կողմից: րանցման մասին վկայականում պետք է առնվազն նշված լինեն՝

հերթական համարը, որը կոչվում է գրանցման համար, որի բաղկացուցիչ տարրերը նշված են սույն Կոնվենցիայի 2-րդ Հավելվածում,

փոխադրամիջոցի առաջին գրանցման ամսաթիվը,

վկայականի տիրոջ անունը, ազգանունը և բնակության վայրը,

փոխադրամիջոցն արտադրող գործարանի անվանումը կամ գործարանային մակնիշը,

շասսիի հերթական համարը (արտադրող գործարանի գործարանային կամ սերիական համարը),

թույլատրելի առավելագույն զանգվածը, եթե խոսքը բեռներ փոխադրելու համար նախատեսված փոխադրամիջոցի մասին է,

առանց բեռնման զանգվածը, եթե խոսքը բեռներ փոխադրելու համար նախատեսված փոխադրամիջոցի մասին է,

գործողության ժամկետը, եթե այն սահմանափակված է:

Վկայականում նշված տվյալները գրվում են կամ բացառապես լատինական տառերով կամ տպատառերով կամ կրկնվում են այդ ձևերից մեկով:

բ) Սակայն Պայմանավորվող կողմերը կամ նրանց տարածքային ստորաբաժանումները կարող են որոշել, որ իրենց տարածքում տրվող վկայականներում առաջին գրանցման թվականի փոխարեն նշվի թողարկման տարին:

գ) Սույն Կոնվենցիայի 6-րդ և 7-րդ Հավելվածներ նշված Ա և Բ կարգերի ավտոմեքենաների, ինչպես նաև, եթե հնարավոր է, մյուս ավտոմեքենաների համար՝

i) վկայականի առաջին էջում պետք է զետեղվի գրանցող պետության՝ սույն Կոնվենցիայի 3-րդ Հավելվածում նկարագրված տարբերանշանը,

ii) ութ ցուցումներից առաջ կամ հետո, որոնք, սույն կետի «ա» ենթակետին համապատասխան, պետք է մտցված լինեն գրանցման մասին ցանկացած վկայականում, պետք է համապատասխանաբար նշվեն Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ, Է և Ը (A, B, C, D, E, F, G և H),

iii) գրանցման երկրի ազգային լեզվով (կամ ազգային լեզուներով) գրված վերնագրից առաջ կամ հետո կարող են ֆրանսերենով զետեղված լինել հետևյալ բառերը "Certificat d,’immatriculation" (վկայական գրանցման մասին):

դ) Կցասայլերի համար (ներառյալ կիսակցասայլերը), որոնք ոչ ճանապարհով են ժամանակավոր ներմուծված երկիր, պետք է սահմանափակվել գրանցման վկայականի լուսապատճենով՝ վավերացված այն վարչական մարմնի կողմից, որը տրամադրել է այն:

2. Չնայած սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին` կիսակցասայլով փոխադրամիջոցի վրա, որը միջազգային երթևեկության մեջ է գտնվում տարանջատված կցասայլով, տարածվում են սույն Կոնվենցիայի դրույթները, եթե նույնիսկ քարշիչը և կիսակցասայլը գրանցված են միասին և գրանցման մասին ունեն միայն մեկ վկայական:

3. Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող կողմերի կամ նրանց տարածքային ստորաբաժանումների իրավունքը սահմանափակող՝ պահանջելու միջազգային երթևեկության մեջ գտնվող այն փոխադրամիջոցի նկատմամբ վարորդի տիրապետման իրավունքի հաստատում, որը գրանցված չէ այդ փոխադրամիջոցում գտնվող անձի անունով:

4. Խորհուրդ է տրվում, որ Պայմանավորվող կողմերը, որոնք դեռևս այդ չեն արել, ստեղծեն մարմին, որին կհանձնարարվի շահագործման հանձնված ավտոմեքենաների` ազգային կամ տարածաշրջանային մասշտաբով գրանցում կատարել և յուրաքանչյուր փոխադրամիջոցի համար գրանցման մասին վկայականում պարունակվող տեղեկությունների կենտրոնացված հաշվառում անցկացնել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։