Անցնել բովանդակությանը

Հոդված 17. Ընթացքի դանդաղեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17 Ընթացքի դանդաղեցումը

1. Փոխադրամիջոցի վարորդը չպետք է կտրուկ արգելակի, եթե դա չի պահանջվում անվտանգության նկատառումներով:

2. Վարորդը, որ մտադիր է նկատելիորեն նվազեցնել արագությունը, եթե այդ նվազեցումը անմիջական վտանգով չի պայմանավորված, պետք է նախապես համոզվի, որ ինքը դա կարող է անել ճանապարհից մյուս օգտվողների համար վտանգ չստեղծելով և նրանց ընթացքը ավելորդ կերպով չդժվարացնելով: Բացի այդ, վարորդը պետք է ձեռքի համապատասխան նշանով պարզ և նախապես ցույց տա ընթացքը դանդաղեցնելու իր մտադրությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ նա համոզված է, որ իր հետևում փոխադրամիջոցներ չկան, և նրանք գտնվում են շատ մեծ հեռավորության վրա. սակայն այդ դրույթը չի կիրառվում, երբ արագության նվազեցման մասին ազդանշանը տրվում է սույն Կոնվենցիայի 5-րդ Հավելվածի 31-րդ կետում հիշատակվող՝ փոխադրամիջոցի վրա գտնվող կանգառելու ազդանշանների միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։