Հոդված 54
Հոդված 54
1. Սույն Կոնվենցիան ստորագրելիս կամ իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս յուրաքանչյուր պետություն կարող է հայտարարել, որ իրեն պարտավորված չի համարում սույն Կոնվենցիայի 52-րդ հոդվածով: Մյուս Պայմանավորվող կողմերը սույն Կոնվենցիայի 52-րդ հոդվածով պարտավորված չեն այդպիսի հայտարարություն արած ցանկացած Պայմանավորվող կողմի նկատմամբ:
2. Իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս յուրաքանչյուր պետություն լխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով կարող է հայտարարել, որ սույն Կոնվենցիայի կիրառման նպատակներով` ինքը կախովի շարժիչով հեծանիվները հավասար է համարում մոտոցիկլետներին (1-ին հոդվածի «ժդ» կետ):
Յուրաքանչյուր պետություն հետագայում` ցանկացած ժամանակ, լխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով կարող է իր հայտարարությունը հետ վերցնել:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված հայտարարություններն ուժի մեջ են մտնում ծանուցումը լխավոր քարտուղարի ստանալուց վեց ամիս հետո կամ հայտարարություն արած պետության նկատմամբ Կոնվենցիան ուժի մեջ մտնելու պահից, եթե դա ավելի ուշ է տեղի ունենում:
4. Նախկինում ընտրված տարբերանշանի ցանկացած փոփոխություն, որի մասին, սույն Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 4-րդ կետին կամ 46-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, ծանուցում է արվել, ուժի մեջ է մտնում ծանուցումը լխավոր քարտուղարի ստանալու օրվանից երեք ամիս հետո:
5. Սույն Կոնվենցիայի վերապահումները (ոչ սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված վերապահումը) և նրա Հավելվածները թույլատրվում են դրանք գրավոր ներկայացնելու պայմանով, և եթե դրանք արվել են նախքան վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելը` դրանք վավերագրում կամ միացման փաստաթղթում հաստատելու պայմանով: Գլխավոր քարտուղարը նշված վերապահումների մասին հայտնում է սույն Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 1-ին կետում նշված բոլոր պետություններին:
6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը վերապահում կամ հայտարարություն է անում սույն հոդվածի 1-ին կամ 4-րդ կետերին համապատասխան, կարող է ցանկացած պահի իր վերապահումը հետ վերցնել լխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով:
7. Սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան արված ցանկացած վերապահում՝
ա) վերոհիշյալ վերապահումն արած Պայմանավորվող կողմի համար այդ վերապահման շրջանակներում փոխում է Կոնվենցիայի այն դրույթները, որոնց այն վերաբերում է,
բ) այդ դրույթները նույն չափով փոխում են և մյուս Պայմանավորվող կողմերի համար՝ վերապահումն արած Պայմանավորվող կողմի հետ ունեցած փոխհարաբերություններում: