Անցնել բովանդակությանը

Հոդված 56

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 56

Սույն Կոնվենցիայի բնօրինակը, կազմված մեկ օրինակով` անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն, ընդ որում, բոլոր հինգ տեքստերն էլ հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը պատշաճ կարգով վավերացված պատճենները կուղարկի սույն Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 1-ին կետում նշված բոլոր պետություններին:

Ի վկայումն որի` իրենց Կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալ ներկայացուցիչները ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Վիեննայում հազար ինը հարյուր վաթսունութ թվի նոյեմբեր ամսի ութերորդ օրը:

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ Ն Ե Ր

Հավելված 1

ԲԱՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԵՎ ԿՑԱՍԱՅԼԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

1. Պայմանավորվող կողմերը կարող են իրենց տարածքով միջազգային երթևեկության չթույլատրել այն ավտոմեքենաները, կցասայլերը և փոխադրամիջոցների շարժակազմերը, որոնց ընդհանուր զանգվածը կամ սռնու բեռնվածությունը կամ եզրաչափքային չափերը գերազանցում են իրենց տարածքում գրանցված փոխադրամիջոցների համար իրենց ազգային օրենսդրությամբ նախատեսված սահմանները: Պայմանավորվող կողմերը, որոնց տարածքում իրագործվում է ծանր փոխադրամիջոցների միջազգային երթևեկություն, պետք է ձգտեն տվյալ շրջանի ճանապարհներով, բացի ցածր բնութագրեր ունեցող ճանապարհներից, այն փոխադրամիջոցներին և փոխադրամիջոցների շարժակազմերին միջազգային երթևեկության թույլատրելու տարածաշրջանային համաձայնագիր կնքել, որոնց զանգվածը և չափերը չեն գերազանցում այդ համաձայնագրով սահմանվող մեծությունները:

2. Սույն Հավելվածի 1-ին կետի ցուցումները կիրառելիս եզրաչափքային չափերից (փոխադրամիջոցի լայնությամբ) դուրս եկող թույլատրելի առավելագույն լայնությունը գերազանցող չեն համարվելու՝

ա) անվադողերը՝ գետնին հպվող կետերի հատվածում, և անվադողերում ճնշումը չափող սարքերի միացման հարմարանքները,

բ) չսահելու համար անիվների վրա հագցված հարմարանքները,

գ) հետին պատկերի հայելիները, որոնք այնպես են կառուցված, որ թեթևակի դիպչելիս կարող են երկու ուղղությամբ էլ շրջվել` դուրս չգալով թույլատրելի առավելագույն լայնության սահմաններից,

դ) շրջադարձի կողքի ցուցիչները և եզրաչափքային լույսերը` պայմանով, որ նրանք եզրաչափքից դուրս եկած լինեն մի քանի սանտիմետրից ոչ ավելի,

ե) բեռների վրա դրված մաքսային կնիքները (կապարակնիքները) և այդ կնիքների (կապարակնիքների) պահպանությունը և պաշտպանությունը ապահովելու սարքերը:

3. Պայմանավորվող կողմերը իրենց տարածքում կարող են միջազգային երթևեկության չթույլատրել փոխադրամիջոցների հետևյալ շարժակազմերը, եթե իրենց օրենսդրությունն այդպիսի շարժակազմերի երթևեկությունն արգելում է.

ա) կցասայլով մոտոցիկլետները,

բ) ավտոմեքենա և մի քանի կցասայլ ներառող շարժակազմերը,

գ) ուղևորներ տեղափոխելու համար նախատեսված կցասայլով փոխադրամիջոցները:

4. Պայմանավորվող կողմերն իրենց տարածքով կարող են միջազգային երթևեկության չթույլատրել ավտոմեքենաներն ու կցասայլերը, որոնց նկատմամբ տարածվում են բացառումներ` սույն Կոնվենցիայի 5-րդ Հավելվածի 60-րդ կետի համաձայն:

5. Պայմանավորվող կողմերն իրենց տարածքով կարող են միջազգային երթևեկության չթույլատրել կախովի շարժիչով հեծանիվները և մոտոցիկլետները, որոնց վարորդները և, համապատասխան դեպքերում, ուղևորները պաշտպանիչ սաղավարտներ չունեն:

6. Ցանկացած ավտոմեքենայի (ոչ կախովի շարժիչով երկանիվ հեծանիվներ և առանց սայլակի երկանիվ մոտոցիկլետներ) իրենց տարածքով միջազգային երթևեկության թույլատրելը Պայմանավորվող կողմերը կարող են պայմանավորել ավտոմեքենայի վրա` սույն Կոնվենցիայի 5-րդ Հավելվածի 56-րդ կետում նշված և, երթևեկելի մասի վրա կանգ առնելու դեպքում, կանգ առած փոխադրամիջոցի վտանգ ներկայացնելու մասին նախազգուշացնող հարմարանքի առկայությամբ:

7. Իրենց տարածքում որոշ դժվարանց ճանապարհներով և բարդ ռելիեֆ ունեցող շրջաններում 3500 կգ-ը գերազանցող թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմեքենաներին միջազգային երթևեկության թույլատրելը Պայմանավորվող կողմերը կարող են պայմանավորել իրենց ազգային օրենսդրության հատուկ ցուցումների պահպանումով, որոնք վերաբերում են իրենց կողմից գրանցված` նույնպիսի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմեքենաներն այդ ճանապարհներով կամ այդ շրջաններում երթևեկության թույլատրելուն:

8. Պայմանավորվող կողմերն իրենց տարածքում կարող են միջազգային երթևեկության չթույլատրել ասիմետրիկ ճառագայթներով մոտիկ լույս ունեցող ավտոմեքենաները, եթե այդ ճառագայթների ուղղվածությունը չի համապատասխանում իրենց տարածքում ընդունված շարժման ուղղությանը:

9. Պայմանավորվող կողմերն իրենց տարածքում կարող են միջազգային երթևեկության չթույլատրել այն ավտոմեքենաները կամ ավտոմեքենայով քարշակվող կցասայլերը, որոնք ունեն այլ տարբերանշան, քան տվյալ փոխադրամիջոցի համար նախատեսված է սույն Կոնվենցիայի 37-րդ հոդվածով:

Հավելված 2

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԿՑԱՍԱՅԼԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ

1. Սույն Կոնվենցիայի 35-րդ և 36-րդ հոդվածներում նշված գրանցման համարը պետք է կազմված լինի կամ թվերից, կամ թվերից և տառերից: Թվերը պետք է լինեն արաբական, իսկ տառերը՝ լատինական այբուբենի մեծատառեր: Սակայն թույլատրվում է այլ թվերի կամ տառերի օգտագործումը, բայց այդպիսի դեպքերում գրանցման համարը պետք է կրկնվի արաբական թվերով և լատինական մեծատառերով:

2. Գրանցման համարը պետք է կազմված և նշված լինի այնպես, որ անշարժ փոխադրամիջոցի առանցքի վրա գտնվող դիտորդը ցերեկը, պարզ եղանակին, այն կարողանա զանազանել 40 մ-ից ոչ պակաս հեռավորությունից. սակայն Պայմանավորվող կողմերն այդ նվազագույն հեռավորությունը կարող են նվազեցնել իրենց տարածքում գրանցված մոտոցիկլետների և հատուկ կարգի ավտոմեքենաների համար, որոնց գրանցման համարներին դժվար է տալ այնպիսի չափեր, որ հնարավոր լինի դրանք զանազանել 40 մ հեռավորությունից:

3. Եթե գրանցման համարը նշված է հատուկ վահանակի վրա, ապա այդ վահանակը պետք է լինի տափակ և ամրացված ուղղահայաց կամ համարյա ուղղահայաց` փոխադրամիջոցի միջին երկայնական հատվածքին ուղղահայաց: Եթե համարը նշվում կամ գրվում է ներկով հենց փոխադրամիջոցի վրա, ապա մակերևույթը, որի վրա այն նշվում կամ գրվում է ներկով, պետք է լինի տափակ, ուղղահայաց կամ համարյա տափակ և փոխադրամիջոցի միջին երկայնական հատվածքին ուղղահայաց:

4. 32-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթները հաշվի առնելով` վահանակը կամ մակերևույթը, որի վրա նշված է կամ ներկով գրված է գրանցման համարը, կարող է լինել լուսանդրադարձիչ նյութից:

Հավելված 3

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԿՑԱՍԱՅԼԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ

1. Սույն Կոնվենցիայի 37-րդ հոդվածում հիշատակված տարբերանշանը պետք է կազմված լինի լատինական այբուբենի մեկից երեք մեծատառերից: Տառերը պետք է լինեն բարձրությամբ 0.08 մ-ից ոչ պակաս և նշված 0.01 մ-ից ոչ պակաս հաստությամբ գծերով: Տառերը պետք է նշված լինեն սև ներկով, էլիպսի ձև ունեցող սպիտակ ֆոնի վրա, որի գլխավոր առանցքը պետք է լինի հորիզոնական:

2. Այն դեպքերում, երբ տարբերանշանը պարունակում է միայն մեկ տառ, էլիպսի գլխավոր առանցքը կարող է լինել ուղղահայաց:

3. Տարբերանշանը չպետք է ներառվի գրանցման համարի մեջ կամ նշված լինի այնպես, որ ընդունվի որպես այդ վերջինը և վատթարացնի նրա ընթեռնելիությունը:

4. Մոտոցիկլետների և նրանց կցասայլերի վրա էլիպսի առանցքների երկարությունը պետք է լինի 0.175 մ-ից և 0.115 մ-ից ոչ պակաս: Այլ ավտոմեքենաների և նրանց կցասայլերի վրա էլիպսի առանցքների երկարությունը պետք է լինի ոչ պակաս՝

ա) 0.24 մ-ից և 0.145 մ-ից, եթե տարբերանշանը բաղկացած է երեք տառից,

բ) 0.175 մ-ից և 0.115 մ-ից, եթե տարբերանշանը կազմող տառերը երեքից պակաս են:

5. 2-րդ Հավելվածի 3-րդ կետի դրույթները կիրառվում են տարբերանշանը փոխադրամիջոցների վրա նշելիս:

Հավելված 4

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԿՑԱՍԱՅԼԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ

1. Ճանաչման նշանները ներառում են՝

ա) ավտոմեքենաների համար՝

i) փոխադրամիջոցը արտադրող գործարանի անվանումը կամ մակնիշը,

ii) շասսիի կամ (նրա բացակայության դեպքում) ավտոմեքենայի թափքի վրա՝ գործարանային համարը կամ արտադրող գործարանի սերիական համարը,

iii) շարժիչի վրա՝ շարժիչի գործարանային համարը, եթե այդպիսի համարը նշվում է արտադրող գործարանի կողմից,

բ) կցասայլերի համար` նշումները, որոնք հիշատակված են վերոհիշյալ i և ii ենթակետերում,

գ) կախովի շարժիչով հեծանիվների համար՝ շարժիչի աշխատանքային ծավալի նշումը և «CM» տարբերանիշը:

2. Սույն Հավելվածի 1-ին կետում նշված՝ ճանաչման նշաններում ներառված տառերը և թվերը պետք է զետեղված լինեն մատչելի տեղում և լինեն ընթեռնելի. բացի այդ, դրանք պետք է նշված լինեն այնպես, որ դժվար լինի փոխելը կամ հեռացնելը: Ճանաչման նշանները պետք է նշվեն կամ բացառապես լատինական տառերով, կամ տպատառերով և արաբական թվերով, կամ էլ պետք է կրկնված լինեն այդ ձևով:

Հավելված 5

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ԵՎ ԿՑԱՍԱՅԼԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Առանց սույն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի և 39-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները խախտելու` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ավտոմեքենաների համար, որոնք ինքը գրանցում է, և կցասայլերի համար, որոնց ինքը երթևեկության է թույլատրում իր ազգային օրենսդրությանը համապատասխան, կարող է կիրառել սույն Հավելվածը լրացնող կամ սույն Հավելվածի դրույթներից ավելի խիստ ցուցումներ: Բոլոր փոխադրամիջոցները, որոնք գտնվում են միջազգային երթևեկության մեջ, պետք է համապատասխանեն դրանք առաջին անգամ շահագործման մեջ դնելու պահին գրանցման երկրում գործող տեխնիկական պայմաններին:

2. Սույն Հավելվածում «կցասայլ» տերմինը կիրառվում է միայն ավտոմեքենայով կցաքարշվելու համար նախատեսված կցասայլերի նկատմամբ:

3. Պայմանավորվող կողմերը, որոնք, սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի «ժդ» ենթակետին համապատասխան, հայտարարել են առանց բեռնվածության 400 կգ չգերազանցող զանգված ունեցող եռանիվ փոխադրամիջոցները մոտոցիկլետներին հավասար համարելու իրենց մտադրության մասին, պետք է առաջիններիս վրա տարածեն սույն Հավելվածում պարունակվող՝ կամ մոտոցիկլետներին, կամ մյուս ավտոմեքենաներին վերաբերող ցուցումները:

Գ լ ու խ I

ԱՐԳԵԼԱԿՈՒՄԸ

4. Այս գլխում՝

ա) «Մեկ սռնու անիվներ» տերմինը նշանակում է` անիվներ, որոնք դասավորված են փոխադրամիջոցի միջին երկայնական հատվածքին սիմետրիկ կամ համարյա սիմետրիկ` նույնիսկ այն դեպքում, երբ նրանք չեն գտնվում միևնույն սռնու վրա (սռնի-տանդեմը դիտարկվում է որպես երկու սռնի),

բ) «աշխատանքային արգելակ» տերմինը նշանակում է` հարմարանք, որն օգտագործվում է շարժումը դանդաղեցնելու և փոխադրամիջոցը կանգնեցնելու համար,

գ) «կայանման արգելակ» տերմինը նշանակում է` հարմարանք, որն օգտագործվում է վարորդի բացակայության ժամանակ փոխադրամիջոցն անշարժ վիճակում պահելու համար կամ անջատված կցասայլն անշարժ վիճակում պահելու համար,

դ) «վթարային արգելակ» տերմինը նշանակում է` հարմարանք, որը նախատեսված է փոխադրամիջոցի շարժումը դանդաղեցնելու և այն կանգնեցնելու համար՝ արգելակի շարքից դուրս գալու դեպքում:

Ա. Ավտոմեքենաների (ոչ մոտոցիկլետներ) արգելակումը

5. Յուրաքանչյուր ավտոմեքենա (ոչ մոտոցիկլետ) պետք է ունենա արգելակներ, որոնք կարող են հեշտությամբ գործողության մեջ դրվել վարորդի կողմից: Այդ արգելակման համակարգերը պետք է կատարեն արգելակման հետևյալ երեք գործողությունները.

ա) աշխատանքային արգելակը պետք է դանդաղեցնի փոխադրամիջոցի շարժումը և այն կանգնեցնի հուսալի, արագ և արդյունավետ` անկախ նրա բեռնվածության պայմաններից և նրանից` փոխադրամիջոցը բարձրանո՞ւմ է, թե՞ շարժվում է թեքությամբ դեպի ցած,

բ) կայանման արգելակը պետք է փոխադրամիջոցը պահի անշարժ վիճակում նկատելի թեքությամբ բարձրանալիս կամ իջնելիս` անկախ բեռնվածության պայմաններից. ընդ որում, արգելակի արգելակող մակերևույթները պետք է արգելակման վիճակում պահվեն զուտ մեխանիկական տիպի հարմարանքի միջոցով,

գ) վթարային արգելակը պետք է դանդաղեցնի փոխադրամիջոցի շարժումը և այն կանգնեցնի բավականաչափ կարճ հեռավորության վրա նույնիսկ աշխատանքային արգելակի շարքից դուրս գալու դեպքում` անկախ նրա բեռնվածության պայմաններից:

6. Սույն Հավելվածի 5-րդ կետի դրույթները պահպանելու պայմանով` այն հարմարանքները, որոնք ապահովում են արգելակման երեք գործողությունների կատարումը (աշխատանքային, վթարային և կայանման), կարող են ունենալ ընդհանուր մասեր. հաղորդակների համատեղումը թույլատրվում է միայն այն պայմանով, որ մնան առնվազն երկու առանձին հաղորդակ:

7. Աշխատանքային արգելակը պետք է ազդի փոխադրամիջոցի բոլոր անիվների վրա:

8. Վթարային արգելակը պետք է գործի փոխադրամիջոցի երկայնական միջին հատվածքի յուրաքանչյուր կողմից առնվազն մեկ անիվի վրա. նույնատիպ դրույթը վերաբերում է կայանման արգելակին:

9. Աշխատանքային արգելակը և կայանման արգելակը պետք է ազդեն անիվների հետ բավականին ամուր մասերի օգնությամբ մշտապես միացված արգելակող մակերևույթների վրա:

10. Ոչ մի արգելակող մակերևույթ չպետք է այնպես ամրացված լինի, որ կարողանա անջատվել անիվներից: Սակայն այդպիսի տարանջատումը թույլատրվում է որոշ արգելակող մակերևույթների համար` պայմանով, որ՝

ա) այն կարճաժամկետ է, օրինակ` փոխանցման տուփից արագությունը փոխելիս,

բ) կայանման արգելակի նկատմամբ՝ այն կարող է տեղի ունենալ միայն վարորդի գործողությունների արդյունքում,

գ) աշխատանքային կամ վթարային արգելակների նկատմամբ՝ արգելակումը շարունակվում է նշված արդյունավետությամբ` սույն Հավելվածի 5-րդ կետին համապատասխան:

10-բիս. Փոխադրամիջոցի արգելակմանը նպաստող ողջ սարքավորումը պետք է մշակված և նախագծված լինի այնպես, որ ապահովվի աշխատանքային արգելակի արդյունավետությունը երկարատև ու բազմակի օգտագործումից հետո:

10-տեր. Աշխատանքային արգելակի գործողությունը պետք է պատշաճ ձևով բաշխվի և միաժամանակացվի փոխադրամիջոցի տարբեր առանցքներով:

10-քվատեր. Եթե աշխատանքային արգելակի ղեկավարումը մասնակիորեն կամ ամբողջությամբ իրագործվում է էներգիայի աղբյուրի միջոցով (ոչ վարորդի ֆիզիկական էներգիայով), պետք է ապահովվի բավարար հեռավորության սահմաններում փոխադրամիջոցի արգելակումը նույնիսկ էներգիայի տվյալ աղբյուրի շարքից դուրս գալու դեպքում:

Բ. Կցասայլերի արգելակումը

11. Սույն Հավելվածի 17-րդ կետի «գ» ենթակետի դրույթները պահպանելու պայմանով` յուրաքանչյուր կցասայլ, բացի թեթև կցասայլերից, պետք է ունենա, մասնավորապես`

ա) աշխատանքային արգելակ, որը թույլ է տալիս դանդաղեցնել փոխադրամիջոցի շարժումը և այն կանգնեցնել հուսալի, արագ և արդյունավետ` անկախ նրա բեռնվածության պայմաններից և նրանից` փոխադրամիջոցը բարձրանո՞ւմ է, թե՞ իջնում,

բ) կայանման արգելակ, որը թույլ է տալիս փոխադրամիջոցը պահել անշարժ վիճակում նկատելի թեքությամբ բարձրանալիս կամ իջնելիս` անկախ փոխադրամիջոցի բեռնվածության պայմաններից. ընդ որում, արգելակի արգելակող մակերևույթները պետք է արգելակման վիճակում պահվեն զուտ մեխանիկական սարքի միջոցով: Այս դրույթը չի տարածվում այն կցասայլերի վրա, որոնք առանց գործիքների օգնության փոխադրամիջոց-քարշակից չեն կարող անջատվել` պայմանով, որ կայանման արգելակմանը ներկայացվող պահանջները կպահպանվեն փոխադրամիջոցների շարժակազմի նկատմամբ:

12. Արգելակման այդ երկու գործողությունների (աշխատանքային և կայանման) կատարումն ապահովող հարմարանքները կարող են ունենալ ընդհանուր մասեր:

13. Աշխատանքային արգելակը պետք է ազդի կցասայլի բոլոր անիվների վրա: Արգելակի ազդեցությունը պետք է համապատասխան ձևով բաշխվի և միաժամանակացվի կցասայլի տարբեր առանցքներով:

14. Աշխատանքային արգելակը պետք է գործողության մեջ դրվի փոխադրամիջոց-քարշակի աշխատանքային արգելակի հաղորդակով. սակայն եթե կցասայլի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 3500 կգ-ը, աշխատանքային արգելակը կարող է նախագծված լինել այնպես, որ շարժման ժամանակ նա գործողության մեջ դրվի միայն կցասայլը քարշակին մոտենալու միջոցով (արգելակում իներցիայի ուժով):

15. Աշխատանքային արգելակը և կայանման արգելակը պետք է ազդեն արգելակող մակերևույթների վրա, որոնք բավականաչափ ամուր մասերի օգնությամբ մշտապես կապված են անիվներին:

16. Արգելակող հարմարանքները պետք է ապահովեն կցասայլի ավտոմատ կանգ առնելը շարժման ժամանակ կցման հարմարանքի կտրվելու դեպքում: Սակայն այս պահանջը չի տարածվում ոչ միասռնի և ոչ երկսռնի կցասայլերի վրա, որոնց սռնիների միջև հեռավորությունը կազմում է 1 մ-ից (40 դյույմից) պակաս` պայմանով, որ նրանց թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 1500 կգ-ից, և որ, բացի կիսակցասայլերից, նրանց մոտ կցման հարմարանքի հետ միասին կա լրացուցիչ կցման հարմարանք:

Գ. Փոխադրամիջոցների շարժակազմերի արգելակումը

17. Ի լրումն սույն գլխի Ա և Բ բաժիններում պարունակվող` չկցորդված փոխադրամիջոցներին (ավտոմեքենաներին և կցասայլերին) վերաբերող դրույթների` կցորդված փոխադրամիջոցների շարժակազմերին վերաբերում են հետևյալ դրույթները՝

ա) շարժակազմի մաս հանդիսացող յուրաքանչյուր փոխադրամիջոցի արգելակները պետք է լինեն համատեղելի,

բ) աշխատանքային արգելակի գործողությունը պետք է համապատասխան ձևով բաշխվի և միաժամանակացվի շարժակազմի տարբեր սռնիներում,

գ) աշխատանքային արգելակ չունեցող կցասայլի առավելագույն թույլատրելի զանգվածը չպետք է գերազանցի փոխադրամիջոց-քարշակի զանգվածի գումարի կեսը` առանց բեռնվածության և վարորդի քաշի:

Դ. Մոտոցիկլետների արգելակումը

18. ա) Յուրաքանչյուր մոտոցիկլետ պետք է ունենա երկու արգելակային սարքավորում, որոնցից մեկն ազդում է գոնե հետևի անիվի կամ անիվների վրա, իսկ մյուսը՝ գոնե առջևի անիվի կամ անիվների վրա. եթե մոտոցիկլետը ունի սայլակ, այդ սայլակի անիվի արգելակում չի պահանջվում: Այդ արգելակային սարքավորումները պետք է հնարավորություն տան դանդաղեցնել մոտոցիկլետի ընթացքը և այն կանգնեցնել հուսալի, արագ և արդյունավետ` անկախ նրա բեռնվածության պայմաններից և նրանից` նա բարձրանո՞ւմ է, թե՞ իջնում:

բ) Ի լրումն այս կետի «ա» ենթակետի դրույթների` փոխադրամիջոցի միջին երկայնական հատվածքի նկատմամբ համաչափ դասավորված անիվներով եռանիվ մոտոցիկլետները պետք է սարքավորված լինեն սույն Հավելվածի 5-րդ կետի «բ» ենթակետի դրույթներին համապատասխանող կայանման արգելակով:

Գ լ ու խ II

Փոխադրամիջոցի լուսավորման ԵՎ լուսային ազդանշանների սարքավորումները

19. Սույն գլխի դրույթները կիրառելիս՝

«հեռու լույսի լապտեր» տերմինը նշանակում է` փոխադրամիջոցի առջևում ճանապարհը հեռու տարածության վրա լուսավորելու համար նախատեսված լապտեր,

«մոտիկ լույսի լապտեր» տերմինը նշանակում է` փոխադրամիջոցի առջևում ճանապարհը այնպես լուսավորելու համար նախատեսված լապտեր, որը հանդիպակաց փոխադրամիջոցների վարորդներին և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին չի կուրացնում և անհարմարություններ չի պատճառում,

«առջևի եզրաչափքային լապտեր» տերմինը նշանակում է` փոխադրամիջոցի և նրա եզրաչափքային լայնության մասին առջևից ազդանշանելու համար նախատեսված լապտեր,

«հետևի եզրաչափքային լապտեր» տերմինը նշանակում է` փոխադրամիջոցի և նրա եզրաչափքային լայնության մասին հետևից ազդանշանելու համար նախատեսված լապտեր,

«կանգ առ ազդանշան» տերմինը նշանակում է` փոխադրամիջոցի հետևում գտնվող ճանապարհից մյուս օգտվողներին վարորդի կողմից աշխատանքային արգելակը գործողության մեջ դնելու մասին ազդանշանելու համար նախատեսված լապտեր,

«առջևի հակամառախուղային լապտեր» տերմինը նշանակում է` խիտ մառախուղի, ձյուն տեղալու, հորդ անձրևի դեպքում կամ նմանատիպ պայմաններում ճանապարհի լուսավորումը բարելավելու համար նախատեսված լապտեր,

«հետևի հակամառախուղային լապտեր» տերմինը նշանակում է` խիտ մառախուղի, ձյուն տեղալու, հորդ անձրևի դեպքում կամ նմանատիպ պայմաններում փոխադրամիջոցի` հետևից տեսանելի լինելը բարելավելու համար նախատեսված լապտեր,

«հետընթացի լապտեր» տերմինը նշանակում է` փոխադրամիջոցի հետևում ճանապարհը լուսավորելու և, երբ փոխադրամիջոցը շարժվում է կամ մտադրվում է շարժվել հետընթաց, ճանապարհից մյուս օգտվողներին նախազգուշացնող ազդանշան տալու համար նախատեսված լապտեր,

«շրջադարձի ցուցիչի լապտեր» տերմինը նշանակում է` ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին այն մասին ազդանշանելու համար նախատեսված լապտեր, որ վարորդը մտադրվում է փոխել շարժման ուղղությունը դեպի աջ կամ ձախ,

«կայանման լապտեր» տերմինը նշանակում է` կայանման մեջ գտնվող փոխադրամիջոցի մասին ազդանշանելու համար նախատեսված լապտեր. այն կարող է փոխարինել առջևի և հետևի եզրաչափքային լապտերներին,

«ուրվագծային գաբարիտային լապտերներ» տերմինը նշանակում է` փոխադրամիջոցի եզրաչափքային լայնքի եզրային կետի մոտ հնարավորինս բարձր մոնտաժված և նրա եզրաչափքային լայնքը նկատելի դարձնելու համար նախատեսված լապտերներ: Որոշ ավտոմեքենաների և կցասայլերի համար այդ ազդանշանը լրացնում է եզրաչափքային լապտերներին և հատուկ ուշադրություն է հրավիրում փոխադրամիջոցի եզրաչափքերի վրա,

«վթարային ազդանշան» տերմինը նշանակում է` շրջադարձը ցույց տվող բոլոր լապտերների միաժամանակյա միացումով ապահովվող ազդանշան,

«կողային լապտեր» տերմինը նշանակում է` փոխադրամիջոցի կողքին տեղակայված և փոխադրամիջոցի առկայությունը կողքից նկատելի դարձնելու համար նախատեսված լապտեր,

«հատուկ նախազգուշացնող լապտեր» տերմինը նշանակում է` լապտեր, որը նախատեսված է անցնելու առաջնահերթության իրավունք ունեցող փոխադրամիջոցները կամ այն փոխադրամիջոցը կամ մի քանի փոխադրամիջոցները նկատելի դարձնելու համար, որոնց ներկայությունը ճանապարհին երթևեկության մյուս մասնակիցներից պահանջում է ձեռնարկել նախազգուշացման հատուկ միջոցներ, մասնավորապես, ավտոշարասյունը, բացառիկ խոշոր չափերի փոխադրամիջոցները, ինչպես նաև շինարարության մեջ և ավտոճանապարհների սպասարկման համար օգտագործվող փոխադրամիջոցները և մեքենաները,

«հետևի համարանշանի լուսավորման սարքավորում» տերմինը նշանակում է հետևի համարանիշը լուսավորելու համար ծառայող հարմարանք. այն կարող է կազմված լինել մի քանի օպտիկական տարրերից,

«ցերեկային ընթացքային լապտեր» տերմինը նշանակում է ցերեկային ժամերին շարժվող փոխադրամիջոցի տեսանելիությունը (առջևից) բարելավելու համար նախատեսված լապտեր,

«լուսանդրադարձիչ հարմարանք» տերմինը նշանակում է` հարմարանք, որը նախատեսված է փոխադրամիջոցի առկայությունը ազդանշանելու համար` լույսի աղբյուրից ճառագայթող լույսը արտացոլելու միջոցով, որը կապված չէ այդ փոխադրամիջոցի հետ,

«լուսավորող մակերես» տերմինը նշանակում է լուսարձակող մակերևույթի ուղղանկյուն պրոյեկցիան ուղղահայաց լայնակի հարթության վրա: Լուսանդրադարձիչ հարմարանքի դեպքում մակերեսն իրենից ներկայացնում է լուսանդրադարձիչ օպտիկական հարմարանքի տեսանելի մակերեսը:

20. Սույն գլխում նշված լույսերի գույները հնարավորին չափ պետք է համապատասխանեն սույն Հավելվածի լրացման մեջ պարունակվող սահմանումներին:

21. Բացի մոտոցիկլետներից` յուրաքանչյուր ավտոմեքենա, որի արագությունը հարթ ճանապարհով կարող է գերազանցել ժամում 40 կմ-ը (25 մղոն), առջևից պետք է ունենա գիշերը պարզ եղանակին ճանապարհը անհրաժեշտ ձևով լուսավորելու հնարավորություն ունեցող հեռու լույսի սպիտակ կամ դեղին ընտրովի (սելեկտիվ) զույգ թվով լապտերներ: Հեռու լույսի լապտերների լուսավորող մակերեսների արտաքին եզրերը ոչ մի դեպքում չպետք է գտնվեն փոխադրամիջոցի եզրաչափքային լայնքի եզրին ավելի մոտ, քան մոտիկ լույսի լապտերների լուսավորող մակերեսի արտաքին եզրերը:

22. Յուրաքանչյուր ավտոմեքենա, բացի մոտոցիկլետներից, որի արագություն հարթ ճանապարհին կարող է գերազանցել ժամում 10 կմ-ը (6 մղոն), առջևից պետք է ունենա գիշերը պարզ եղանակին ճանապարհը համապատասխան ձևով լուսավորելու հնարավորություն ունեցող մոտիկ լույսի սպիտակ կամ դեղին ընտրովի (սելեկտիվ) զույգ թվով լապտերներ: Ավտոմեքենան պետք է սարքավորված լինի այնպես, որ միաժամանակ կարելի լինի միացնել մոտիկ լույսի երկու լապտերից ոչ ավելի: Մոտիկ լույսի լապտերները պետք է կարգավորված լինեն այնպես, որ համապատասխանեն սույն Հավելվածի 19-րդ կետում պարունակվող սահմանմանը:

23. Յուրաքանչյուր ավտոմեքենա, ոչ առանց սայլակի երկանիվ մոտոցիկլետ, առջևից պետք է ունենա սպիտակ գույնի երկու` առջևի եզրաչափքային լապտեր, սակայն ընտրովի (սելեկտիվ) դեղին գույնը թույլատրվում է ընտրովի (սելեկտիվ) դեղին լույս ճառագայթող հեռու կամ մոտիկ լույսի լապտերների հետ համատեղված առջևի եզրաչափքային լապտերների համար: Եթե այդ առջևի եզրաչափքային լապտերները հանդիսանում են փոխադրամիջոցի առջևից միացված միակ լապտերները, ապա նրանք պետք է տեսանելի լինեն գիշերը պարզ եղանակին, չկուրացնեն և ավելորդ անհարմարություններ չպատճառեն ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին:

24. ա) Յուրաքանչյուր ավտոմեքենան, ոչ առանց սայլակի երկանիվ մոտոցիկլետ, հետևից պետք է ունենա գիշերը պարզ եղանակին տեսանելի, ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին չկուրացնող և ավելորդ անհարմարություններ չպատճառող կարմիր գույնի զույգ թվով հետևի եզրաչափքային լապտերներ,

բ) յուրաքանչյուր կցասայլ հետևից պետք է ունենա գիշերը պարզ եղանակին տեսանելի, ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին չկուրացնող և ավելորդ անհարմարություններ չպատճառող կարմիր գույնի զույգ թվով հետևի եզրաչափքային լապտերներ: Սակայն այն կցասայլերը, որոնց եզրաչափքային լայնությունը չի գերազանցում 0.80 մ-ը, կարող են ունենալ այդ լապտերներից միայն մեկը, եթե այդպիսի կցասայլը կցաքարշվում է առանց սայլակի երկանիվ մոտոցիկլետով:

25. Հետևից համարանիշ ունեցող յուրաքանչյուր ավտոմեքենա կամ կցասայլ պետք է սարքավորված լինի այնպես հարմարեցված լուսավորման հարմարանքով, որ պարզ եղանակին այդ համարանիշը լինի ընթեռնելի:

26. Բոլոր ավտոմեքենաների (ներառյալ` մոտոցիկլետները) և ավտոմեքենայից և մեկ կամ մի քանի կցասայլերից կազմված փոխադրամիջոցների շարժակազմերի վրա էլեկտրական միացումները պետք է հարմարեցված լինեն այնպես, որ ավտոմեքենաների հեռու լույսի լապտերները, մոտիկ լույսի լապտերները, առջևի հակամառախուղային լապտերները, առջևի եզրաչափքային լապտերները և վերոհիշյալ 25-րդ կետում հիշատակված լուսավորման հարմարանքը կարողանան միացվել միայն ավտոմեքենայի կամ շարժակազմի մեջ մտնող վերջին փոխադրամիջոցի հետևի եզրաչափքային լապտերների միացման հետ միաժամանակ:

Անհրաժեշտ է, որ հետևի հակամառախուղային լապտերները կարողանան միացվել միայն հեռու լույսի լապտերների, մոտիկ լույսի լապտերների կամ առջևի հակամառախուղային լապտերների միացման հետ միասին:

Սակայն այդ դրույթը չի կիրառվում հեռու կամ մոտիկ լույսի լապտերների նկատմամբ, եթե նրանք օգտագործվում են սույն Կոնվենցիայի 32-րդ հոդվածի 3-րդ կետում նշված լուսային ազդանշաններ տալու համար: Բացի այդ, էլեկտրական միացումները պետք է հարմարեցված լինեն այնպես, որ ավտոմեքենաների առջևի եզրաչափքային լապտերները միշտ միանան մոտիկ լույսի լապտերները, հեռու լույսի լապտերները կամ հակամառախուղային լապտերները միացնելիս:

27. Յուրաքանչյուր ավտոմեքենա, բացի առանց սայլակի երկանիվ մոտոցիկլետից, հետևից պետք է ունենա առնվազն երկու ոչ եռանկյունաձև կարմիր լուսանդրադարձնող հարմարանք: Այլ փոխադրամիջոցի` հեռու լույսի լապտերներով, մոտիկ լույսի լապտերներով կամ հակամառախուղային լապտերներով լուսավորելիս այդ լուսանդրադարձիչ սարքերը պետք է գիշերը պարզ եղանակին տեսանելի լինեն տվյալ փոխադրամիջոցի վարորդին:

28. Յուրաքանչյուր կցասայլ հետևից պետք է ունենա առնվազն երկու կարմիր լուսանդրադարձիչ հարմարանք: Այդ լուսանդրադարձիչ հարմարանքները պետք է ունենան գագաթը դեպի վեր ուղղված և մեկ հորիզոնական կողմով հավասարակողմ եռանկյան ձև: Այդ եռանկյան մեջ չպետք է զետեղվի ոչ մի ազդանշանային լապտեր: Նշված լուսանդրադարձիչ սարքերը տեսանելիության առումով պետք է համապատասխանեն վերոհիշյալ 27-րդ կետում նշված պահանջներին: Սակայն կցասայլերը, որոնց եզրաչափքային լայնքը չի գերազանցում 0.80 մ-ը, կարող են ունենալ միայն մեկ լուսանդրադարձիչ հարմարանք, եթե նրանք կցաքարշվում են առանց սայլակի երկանիվ մոտոցիկլետով:

29. Յուրաքանչյուր կցասայլ առջևից պետք է ունենա ոչ եռանկյունաձև երկու սպիտակ լուսանդրադարձիչ հարմարանք: Այդ հարմարանքները պետք է բավարարեն վերոհիշյալ 27-րդ կետում նշված տեսանելիության պայմաններին:

30. Կցասայլն առջևից պետք է ունենա երկու սպիտակ եզրաչափքային լապտեր, եթե նրա լայնքը գերազանցում է 1.60 մ-ը: Այս կերպ նշված առջևի եզրաչափքային լապտերները պետք է տեղադրված լինեն կցասայլի եզրաչափքային լայնքի եզրին հնարավորինս մոտ:

31. Յուրաքանչյուր ավտոմեքենա, բացառությամբ սայլակով կամ առանց նրա երկանիվ մոտոցիկլետների, որի արագությունը հարթ ճանապարհին կարող է գերազանցել ժամում 25 կմ-ը (15 մղոն), պետք է հետևից ունենա առնվազն երկու կարմիր կանգ առ ազդանշան, որոնց լուսաուժը պետք է գերազանցի հետևի եզրաչափքային լապտերների լուսաուժին: Այս նույն դրույթը վերաբերում է փոխադրամիջոցների շարժակազմի վերջում գտնվող յուրաքանչյուր կցասայլի:

32. Պայմանով, որ, սույն Կոնվենցիայի 54-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, կախովի շարժիչով հեծանիվները մոտոցիկլետներին հավասար համարելու մասին հայտարարություն արած Պայմանավորվող կողմերը կարող են կախովի շարժիչով հեծանիվներն ազատել բոլոր ներքոհիշյալ դրույթների կամ նրանց մի մասի պահպանումից՝

ա) սայլակով կամ առանց նրա յուրաքանչյուր երկանիվ մոտոցիկլետ պետք է սարքավորված լինի գույնի և տեսանելիության առումով վերոհիշյալ 22-րդ կետում նշված ցուցումներին համապատասխանող մոտիկ լույսի մեկ կամ երկու լապտերով,

բ) սայլակով կամ առանց նրա յուրաքանչյուր երկանիվ մոտոցիկլետ, որի արագությունը հարթ ճանապարհին կարող է գերազանցել ժամում 40 կմ-ը (25 մղոն), մոտիկ լույսի լապտերից բացի, պետք է ունենա գույնի և տեսանելիության առումով սույն Հավելվածի 21-րդ կետում պարունակվող ցուցումներին համապատասխանող առնվազն մեկ հեռու լույսի լապտեր: Եթե այդպիսի մոտոցիկլետն ունի հեռու լույսի մեկից ավելի լապտերներ, ապա այդ լապտերները պետք է տեղադրվեն հնարավորին չափ միմյանց մոտ:

33. Առանց սայլակի յուրաքանչյուր երկանիվ մոտոցիկլետ կարող է առջևից սարքավորված լինել գույնի և տեսանելիության առումով սույն Հավելվածի 23-րդ կետում պարունակվող ցուցումներին համապատասխանող մեկ կամ երկու եզրաչափքային լապտերներով: Եթե այդպիսի մոտոցիկլետն ունի առջևի երկու եզրաչափքային լապտեր, ապա այդ լապտերները պետք է տեղադրվեն միմյանց հնարավորին չափ մոտ:

34. Առանց սայլակի յուրաքանչյուր երկանիվ մոտոցիկլետ պետք է ունենա գույնի և տեսանելիության առումով սույն Հավելվածի 24-րդ կետի «ա» ենթակետում պարունակվող ցուցումներին համապատասխանող հետևի մեկ եզրաչափքային լապտեր:

35. Առանց սայլակի յուրաքանչյուր երկանիվ մոտոցիկլետ հետևից պետք է ունենա գույնի և տեսանելիության առումով վերոհիշյալ 27-րդ կետում նշված ցուցումներին բավարարող ոչ եռանկյունաձև մեկ լուսանդրադարձիչ հարմարանք:

36. Սայլակով կամ առանց նրա յուրաքանչյուր երկանիվ մոտոցիկլետ պետք է ունենա սույն Հավելվածի 31-րդ կետի դրույթներին բավարարող կանգ առ ազդանշան` այն վերապահումով, որ, սույն Կոնվենցիայի 54-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, կախովի շարժիչով հեծանիվները մոտոցիկլետներին հավասար համարելու մասին հայտարարություն արած Պայմանավորվող կողմերը կարող են այս դրույթը չտարածել սայլակով կամ առանց սայլակի, կախովի շարժիչով երկանիվ հեծանիվների վրա:

37. Չխախտելով առանց սայլակի մոտոցիկլետների համար սահմանված լապտերներին և հարմարանքներին վերաբերող դրույթները` երկանիվ մոտոցիկլետի հետ միացված յուրաքանչյուր սայլակ պետք է ունենա գույնի և տեսանելիության առումով սույն Հավելվածի 23-րդ կետում պարունակվող ցուցումներին համապատասխանող մեկ առջևի եզրաչափքային լապտեր, գույնի և տեսանելիության առումով սույն Հավելվածի 24-րդ կետի «ա» ենթակետում պարունակվող ցուցումներին համապատասխանող մեկ հետևի եզրաչափքային լապտեր և մեկ լուսանդրադարձիչ հարմարանք, որը գույնի և տեսանելիության առումով համապատասխանում է սույն Հավելվածի 27-րդ կետում պարունակվող ցուցումներին: Էլեկտրական միացումները պետք է հարմարեցված լինեն այնպես, որ սայլակի լապտերիկը և հետևի եզրաչափքային լապտերը միանան մոտոցիկլետի հետևի եզրաչափքային լապտերի հետ միաժամանակ: Համենայն դեպս, սայլակը չպետք է ունենա հեռու կամ մոտիկ լույսի լապտեր:

38. Կոնվենցիայի 1-ին հոդվածի «ժդ» ենթակետին համապատասխան` մոտոցիկլետներին հավասարեցված փոխադրամիջոցի միջին երկայնական հատույթին սիմետրիկ երեք անիվ ունեցող ավտոմեքենաները պետք է սարքավորված լինեն սույն Հավելվածի 21-րդ կետում, 22-րդ կետում, 23-րդ կետում, 24-րդ կետի «ա» ենթակետում, 27-րդ կետում և 31-րդ կետում նշվող հարմարանքներով: Սակայն էլեկտրական փոխադրամիջոցի վրա, որի լայնքը չի գերազանցում 1.30 մ-ը, և որի արագությունը չի գերազանցում ժամում 40 կմ-ը (25 մղոնը), հեռու լույսի մեկ լապտերի և մոտիկ լույսի մեկ լապտերի տեղակայումը բավարար է:

39. Յուրաքանչյուր ավտոմեքենա, բացառությամբ կախովի շարժիչով հեծանիվների, և յուրաքանչյուր կցասայլ պետք է ունենան թարթող ավտոդեղին լույսերով շրջադարձի ցուցիչների անշարժ լապտերներ՝ փոխադրամիջոցի վրա զույգ առ զույգ տեղակայված և ճանապարհային երթևեկության այն մասնակիցների համար ցերեկով ու գիշերով տեսանելի, որոնք հաշվի են առնում տվյալ փոխադրամիջոցի ընթացքը:

40. Եթե ավտոմեքենայի վրա կան դիմացի հակամառախուղային լապտերներ, դրանք պետք է լինեն սպիտակ կամ ավտոդեղին ընտրովի (սելեկտիվ) գույնի երկու, իսկ մոտոցիկլետների վրա՝ մեկ հատ և սարքավորված լինեն այնպես, որ դրանք լուսավորող մակերևույթի ոչ մի կետ չգտնվի մոտիկ լույսի լապտերների լուսավորող մակերևույթի ամենաբարձր կետից բարձր:

41. Հետընթացի ոչ մի լապտեր չպետք է կուրացնի կամ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար անհարմարություններ ստեղծի: Եթե ավտոմեքենան սարքավորված է հետընթացի լապտերներով, ապա այդ լապտերները պետք է արձակեն սպիտակ կամ դեղին ընտրովի (սելեկտիվ) լույս: Այդ լապտերները պետք է միանան միայն այն ժամանակ, երբ միացվում է հետընթացի փոխանցումը:

42. Ոչ մի լապտեր (ոչ շրջադարձի ցուցիչների և հատուկ նախազգուշացնող լապտերներ) չպետք է լինի թարթող կամ լուսաբռնկվող: Կողային լապտերները թարթող ռեժիմով կարող են աշխատել շրջադարձի ցուցիչների լապտերների հետ միաժամանակ:

42-բիս. Հատուկ նախազգուշացնող լապտերները պետք է լինեն թարթող կամ լուսաբռնկվող: Այդ լապտերների գույնը պետք է համապատասխանի 32-րդ հոդվածի 14-րդ կետի դրույթներին:

42-տեր. Յուրաքանչյուր ավտոմեքենա, բացառությամբ մոտոցիկլետների, և յուրաքանչյուր կցասայլ պետք է սարքավորված լինեն այնպես, որ կարողանան տալ վթարային ազդանշան:

42-քվատեր. Եթե ավտոմեքենայի կամ կցասայլի վրա տեղակայված են հետևի հակամառախուղային լապտերներ, ապա դրանք պետք է լինեն կարմիր գույնի:

42-քվինքվիես. 6 մ-ից ավելի երկարությամբ յուրաքանչյուր ավտոմեքենա և կցասայլ պետք է սարքավորված լինի ավտոդեղին գույնի կողային լուսանդրադարձիչ հարմարանքներով:

42-սեքստիես. 1.80 մ-ից ավելի լայնքով յուրաքանչյուր ավտոմեքենա և կցասայլ պետք է սարքավորված լինի ուրվագծային եզրաչափքային լապտերներով: Այդպիսի լապտերները պարտադիր են, եթե ավտոմեքենայի կամ կցասայլի լայնքը գերազանցում է 2.10 մ-ը: Այդ լապտերների քանակը նրանց տեղակայման դեպքում պետք է լինի երկուսից ոչ պակաս, և նրանք պետք է ճառագայթեն առջևից սպիտակ կամ ավտոդեղին և հետևից կարմիր լույս:

42-սեպտիես. Յուրաքանչյուր ավտոմեքենա և կցասայլ կարող է ունենալ կողային եզրաչափքային լապտերներ: Այդպիսի լապտերների տեղակայման դեպքում դրանք պետք է ճառագայթեն ավտոդեղին լույս:

43. Սույն Հավելվածի դրույթները կիրառելիս պետք է դիտարկել՝

ա) որպես մեկ լապտեր՝ նույնական կամ ոչ, բայց միևնույն նպատակին ծառայող և նույն գույնն ունեցող երկու և ավելի լապտերների համակցումը,

բ) որպես երկու լապտեր կամ զույգ թվով լապտերներ՝ շերտի ձև ունեցող լուսավորված ամբողջական մակերևույթը` պայմանով, որ այն տեղակայված լինի փոխադրամիջոցի միջին երկայնական հատույթին սիմետրիկ: Այդ մակերևույթի լուսավորումը պետք է իրագործվի նրա եզրերին հնարավորին չափ մոտ գտնվող առնվազն երկու լույսի աղբյուրներով:

44. Միևնույն փոխադրամիջոցի վրա նույն նպատակին ծառայող և դեպի միևնույն կողմն ուղղված լապտերները պետք է լինեն միևնույն գույնի: Զույգ թիվ կազմող լապտերները և լուսանդրադարձիչ սարքերը պետք է տեղակայված լինեն փոխադրամիջոցի երկայնական հատույթին սիմետրիկ` բացառությամբ այն փոխադրամիջոցների, որոնց արտաքին ձևը սիմետրիկ չէ: Լապտերների յուրաքանչյուր զույգը պետք է ակնհայտորեն նույն լուսաուժն ունենա:

45. Տարբեր նպատակի ծառայող լապտերները, սույն գլխի այլ կետերի դրույթները պահպանելու պայմանով, լապտերներն ու լուսանդրադարձիչ հարմարանքները կարող են մոնտաժված լինել որպես մեկ լուսային սարք կամ միացված լինել նրա մեջ` պայմանով, որ այդ լապտերներից և լուսանդրադարձիչ հարմարանքներից յուրաքանչյուրը համապատասխանի սույն Հավելվածի՝ իրեն վերաբերող դրույթներին:

Գ լ ու խ III

Այլ ցուցումներ

Ղեկային կառավարումը

46. Յուրաքանչյուր ավտոմեքենա պետք է ունենա ամուր ղեկային հարմարանք, որը վարորդին հնարավորություն կտա հեշտ, արագ և վստահ փոխել փոխադրամիջոցի շարժման ուղղությունը:

Հետին պատկերի հայելին

47. Յուրաքանչյուր ավտոմեքենա պետք է ունենա հետին պատկերի մեկ կամ մի քանի հայելի. այդ հայելիների քանակը, չափը և տեղակայումը պետք է լինի այնպիսին, որ վարորդը կարողանա տեսնել իր փոխադրամիջոցի հետևում ճանապարհային երթևեկությունը:

Ձայնային ազդանշանման սարքը

48. Յուրաքանչյուր ավտոմեքենա պետք է ունենա բավարար հզորության ձայնային ազդանշանման առնվազն մեկ սարք: Ազդանշանման սարքի արձակած ձայնը պետք է լինի տևական, միատոն և ոչ ականջ ծակող: Անցման առաջնահերթության իրավունք ունեցող փոխադրամիջոցները և ընդհանուր օգտագործման մարդատար փոխադրամիջոցները կարող են ունենալ այս պահանջներին չբավարարող լրացուցիչ ձայնային ազդանշանման սարքեր:

Ապակեմաքրիչը

49. Հողմապակով սարքավորված յուրաքանչյուր ավտոմեքենա, որի չափերը և ձևը այնպիսին են, որ վարորդն իր տեղից ճանապարհը առջևում կարող է տեսնել միայն այդ հողմապակու թափանցիկ բաղկացուցիչ մասերի միջով, պետք է ունենա առնվազն մեկ արդյունավետ գործող և ամուր ապակեմաքրիչ, որը, գտնվելով համապատասխան դիրքում, կգործի առանց վարորդի մշտական միջամտությունը պահանջելու:

Ապակեմաքրիչը

50. Յուրաքանչյուր ավտոմեքենա, որը պարտադիր կարգով պետք է ունենա առնվազն մեկ ապակեմաքրիչ, պետք է ունենա ապակեմաքրիչ:

Հողմապակին և ապակիները

51. Յուրաքանչյուր ավտոմեքենայի վրա և յուրաքանչյուր կցասայլի վրա՝

ա) թափանցիկ նյութերը, որոնցից պատրաստված են փոխադրամիջոցի արտաքին բաղկացուցիչ մասերը (ներառյալ հողմապակին) կամ ներքին միջնորմի բաղկացուցիչ մասերը, պետք է լինեն այնպիսին, որ նրանց վնասվելու դեպքում խեղումներ պատճառելու վտանգը հասցված լինի նվազագույնի,

բ) հողմապակին պետք է պատրաստված լինի այնպիսի նյութից, որի թափանցիկությունը չի խամրում, և պետք է լինի այնպիսին, որ իր միջով երևացող առարկաների ոչ մի նկատելի աղավաղում չառաջացնի, և որ նրա վնասվելու դեպքում վարորդը հնարավորություն ունենա ճանապարհը բավարար չափով տեսնել:

Հետընթաց շարժվելու հարմարանքը

52. Յուրաքանչյուր ավտոմեքենա պետք է սարքավորված լինի վարորդի տեղից գործողության մեջ դրվող հետընթաց շարժվելու հարմարանքով: Սակայն այդ հարմարանքը պարտադիր է եռանիվ մոտոցիկլետների և ավտոմեքենաների համար, որոնց անիվները տեղադրված են փոխադրամիջոցի միջին երկայնական հատվածքի նկատմամբ սիմետրիկ միայն այն դեպքում, եթե նրանց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 400 կգ-ը (900 ֆունտը):

Խլացուցիչը

53. Ավտոմեքենայի վրա տեղադրված յուրաքանչյուր ներքին այրման շարժիչ պետք է սարքավորված լինի արդյունավետ գործող խլացուցիչով:

Դողերը

54. Ավտոմեքենաների և նրանց կցասայլերի անիվները պետք է սարքավորված լինեն օդաճնշման դողերով, որոնք պետք է ապահովեն լավ շփումը նույնիսկ թաց ճանապարհի վրա: Սակայն այս դրույթը Պայմանավորվող կողմերին չի խոչընդոտում թույլատրել օգտագործել հարմարանքներ, որոնք կարող են տալ օդաճնշման դողերի օգտագործման դեպքում ստացվող արդյունքներին առնվազն համարժեք արդյունքներ:

Արագաչափը

55. Յուրաքանչյուր ավտոմեքենա, որի արագությունը հարթ ճանապարհի վրա կարող է գերազանցել ժամում 40 կմ-ը (25 մղոն), պետք է ունենա արագաչափ. սակայն յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ այս ցուցումը կարող է չտարածել մոտոցիկլետների և այլ թեթև փոխադրամիջոցների որոշ կարգերի վրա:

Ավտոմեքենայի վրա տեղադրված ազդանշանման հարմարանքը

56. 23-րդ հոդվածի 5-րդ կետում և սույն Կոնվենցիայի 1-ին Հավելվածի 6-րդ կետում նշված հարմարանքը պետք է լինի՝

ա) կամ հավասարակողմ եռանկյան ձև ունեցող կարմիր եզրերով վահանակ, ընդ որում, այդ եռանկյան միջին մասը կարող է լինել դատարկ կամ բաց գույնով ներկված. կարմիր եզրերը պետք է ունենան լուսանդրադարձիչ շերտ: Բացի այդ, նրանք կարող են ունենալ կարմիր լուսարձակիչ ծածկ և/կամ լուսավորվել ներսից. վահանակը պետք է հարմարեցված լինի ուղղաձիգ վիճակում կայուն տեղադրելու համար,

բ) կամ այլ նույնպիսի արդյունավետ հարմարանք՝ նշված այն երկրի օրենսդրությամբ, որում գրանցված է փոխադրամիջոցը:

Հակաառևանգիչ համասարքը

57. Յուրաքանչյուր ավտոմեքենա պետք է սարքավորված լինի հակաառևանգիչ համասարքով, որը փոխադրամիջոցը կանգառում թողնելիս հնարավորություն կտա շարքից հանել կամ արգելակել փոխադրամիջոցի որևէ հիմնական մաս:

Պահող համասարքերը

58. Այն դեպքերում, երբ տեխնիկապես նպատակահարմար է, սույն Կոնվենցիայի 6-րդ և 7-րդ Հավելվածներում նշված B կարգի փոխադրամիջոցների, բացառությամբ ազգային օրենսդրության դրույթների հիման վրա նախագծված կամ հատուկ նպատակների համար օգտագործվող փոխադրամիջոցների, դեպի առաջ ուղղված բոլոր նստելատեղերը պետք է սարքավորված լինեն պաշտոնապես հաստատված անվտանգության գոտիներով կամ պաշտոնապես հաստատված համարժեք արդյունավետությամբ հարմարանքներով:

Ընդհանուր դրույթներ

59. ա) Ըստ հնարավորության` ավտոմեքենայի մեխանիզմները և հարմարանքները հրդեհի կամ պայթյունի վտանգ չպետք է ներկայացնեն: Նրանք նաև չպետք է չափազանց մեծ քանակով վնասակար գազեր, թանձր ծուխ արտազատեն, անդուր հոտ արձակեն կամ աղմուկ առաջացնեն:

բ) Ավտոմեքենաների շարժիչների բարձր լարման համակարգը հնարավորության դեպքում չպետք է հանդիսանա ռադիոէլեկտրական չափազանց մեծ խանգարումների աղբյուր:

գ) Յուրաքանչյուր ավտոմեքենայի կառուցվածք վարորդի համար առջևից, աջից և ձախից պետք է ապահովի ավտոմեքենան անվտանգ ղեկավարելը թույլ տվող բավարար տեսադաշտ:

դ) Ավտոմեքենաների և կցասայլերի կառուցվածքը և սարքավորումը ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում իրենց ուղևորների և ճանապարհից այլ օգտվողների համար պետք է հնարավորության դեպքում ապահովեն վտանգի նվազեցում: Մասնավորապես, փոխադրամիջոցները ոչ ներսում, ոչ դրսում չպետք է ունենան ոչ մի տեսակի զարդարանքներ կամ այլ` ոչ անհրաժեշտ սուր եզրեր ունեցող կամ փոխադրամիջոցի եզրաչափքից դուրս եկող առարկաներ, որոնք կարող են վարորդի և ուղևորների և ճանապարհից այլ օգտվողների համար վտանգ ներկայացնել:

ե) Փոխադրամիջոցները, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3,5 տոննան, հնարավորության դեպքում պետք է ունենան գլորվելով գնալը արգելակող կողային և հետևի պաշտպանիչ համասարքեր:

Գ լ ու խ IV

Բացառություններ կանոններից

60. Իրենց տարածքում սույն Կոնվենցիան կիրառելիս Պայմանավորվող կողմերը կարող են սույն Հավելվածի դրույթներից բացառություններ թույլ տալ հետևյալ փոխադրամիջոցների նկատմամբ՝

ա) ավտոմեքենաների և կցասայլերի, որոնց նախագծային արագությունը հարթ ճանապարհին չի կարող գերազանցել ժամում 30 կմ-ը (19 մղոնը), կամ որոնց արագությունը ազգային օրենսդրության համաձայն չպետք է գերազանցի ժամում 30 կմ-ը,

բ) հաշմանդամների սայլակների, այսինքն` փոքր ավտոմեքենաների, որոնք ոչ միայն հարմարեցված, այլ հատուկ նախագծված և նախատեսված են հաշմություն կամ ֆիզիկական թերություն ունեցող անձանց կողմից օգտագործվելու համար, և որոնք սովորաբար օգտագործվում են միայն այդ անձանց կողմից,

գ) փոխադրամիջոցների, որոնք նախատեսված են տեխնիկայի նվաճումները կիրառելու և անվտանգությունը բարձրացնելու փորձերի համար,

դ) առանձնահատուկ ձևի կամ առանձնահատուկ տիպի փոխադրամիջոցների կամ առանձնահատուկ պայմաններում հատուկ նպատակներով օգտագործվող փոխադրամիջոցների,

ե) հաշմանդամների օգտագործելու համար հարմարեցված փոխադրամիջոցների:

61. Պայմանավորվող կողմերը կարող են սույն Հավելվածի դրույթներից բացառություններ թույլատրել նաև իրենց կողմից գրանցվող փոխադրամիջոցների նկատմամբ, որոնք կարող են գտնվել միջազգային երթևեկության մեջ՝

ա) թույլատրելով ավտոդեղին գույն ավտոմեքենաների և կցասայլերի առջևի եզրաչափքային լապտերների համար,

բ) այն հատուկ փոխադրամիջոցների վրա լապտերների տեղադրման նկատմամբ, որոնց արտաքին ձևը թույլ չի տալիս պահպանել այդ դրույթները առանց հավաքման հարմարանքների դիմելու, որոնք կարող են հեշտությամբ վնասվել կամ պոկվել,

գ) կցասայլերի նկատմամբ, որոնք ծառայում են երկար չափեր ունեցող բեռներ տեղափոխելու համար (գերաններ, խողովակներ և այլն), և որոնք շարժման ժամանակ քարշիչի հետ ոչ թե ամրացված են, այլ նրա հետ միացված են բեռի միջոցով,

դ) թույլատրելով հետևից սպիտակ լույս արձակող հարմարանքների և առջևից կարմիր լույս արձակող հարմարանքների տեղադրումը՝

- անցման առաջնահերթության իրավունք ունեցող փոխադրամիջոցների վրա պտտվող և լուսաբռնկվող լապտերների դեպքում,

- բացառիկ բնույթ ունեցող բեռների՝ ամրակայված լապտերների դեպքում,

- կողային լապտերների և լուսանդրադարձիչ սարքերի դեպքում,

- փոխադրամիջոցի որոշակի նպատակի ծառայելը ցույց տալու համար տանիքում տեղադրվող լուսային սարքերի դեպքում,

ե) թույլատրելով առջևից և հետևից կապույտ լույս արձակող պտտվող կամ լուսաբռնկվող լապտերներ,

զ) թույլատրելով հատուկ ձևի կամ տեսակի փոխադրամիջոցի ցանկացած կողմից կամ առանձնահատուկ պայմաններում հատուկ նպատակներով օգտագործվող լուսանդրադարձիչ կամ լուսարձակիչ կարմիր և լուսանդրադարձիչ սպիտակ շերտերով ժապավենների կիրառումը,

է) թույլատրելով հետևից սպիտակ կամ գունավոր լուսանդրադարձիչ թվային կամ տառային նիշերով կամ լուսանդրադարձիչ ֆոնով համարանիշների, ինչպես նաև լուսանդրադարձիչ տարբերանշանների կամ ազգային օրենսդրությամբ նշվող տարբերակիչ մակնիշի կիրառումը,

ը) թույլատրելով կարմիր գույնը հետևում գտնվող կողային լուսանդրադարձիչ հարմարանքների և կողային լապտերների համար:

Գ լ ու խ V

Անցումային դրույթներ

62. Սույն Հավելվածի դրույթները չեն տարածվում այն ավտոմեքենաների վրա, որոնք գրանցված են առաջին անգամ, և այն կցասայլերի վրա, որոնք Պայմանավորվող կողմի տարածքում շահագործման են հանձնվել մինչև սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը կամ նրա ուժի մեջ մտնելուց երկու տարի անց` պայմանով, որ այդ ավտոմեքենաները և կցասայլերը համապատասխանում են «Ճանապարհային երթևեկության մասին» 1949 թ. Կոնվենցիայի 6-րդ Հավելվածի I, II և III մասերի ցուցումներին:

62-բիս. Սույն Հավելվածի դրույթները չեն տարածվում այն ավտոմեքենաների վրա, որոնք գրանցված են առաջին անգամ, և այն կցասայլերի վրա, որոնք Պայմանավորվող կողմի տարածքում շահագործման են հանձնված մինչև սույն Կոնվենցիայի փոփոխություններն ուժի մեջ մտնելը կամ դրանց ուժի մեջ մտնելուց երկու տարի անց` պայմանով, որ այդ ավտոմեքենաները և կցասայլերը համապատասխանում են «Ճանապարհային երթևեկության մասին» 1968 թ. Կոնվենցիայի 5-րդ Հավելվածի դրույթների պահանջներին այն տեսքով, ինչպես նրանք գոյություն են ունեցել մինչև այդ փոփոխությունները կատարելը և նշված Հավելվածի V գլխում պարունակվող մյուս դրույթները մտցնելը:

Լ Ր Ա Ց ՈՒ Մ

ՍՈՒՅՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՆՇՎԱԾ ԳՈՒՅՆԵՐՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԳՈՒՆԱՅԻՆ ԶՏԻՉՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ (ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐՈՎ)

Կարմիր ..... դեպի դեղին գույնի սահմանը .............. y ≤ 0.335

դեպի ծիրանագույնի սահմանը 1/........ z ≤ 0.008

Սպիտակ ..... դեպի կապույտ գույնի սահմանը ......... x ≥ 0.310

դեպի դեղին գույնի սահմանը ............... x ≤ 0.500

դեպի կանաչ գույնի սահմանը .............. y ≤ 0.150 + 0.640x

դեպի կանաչ գույնի սահմանը ............ y ≤ 0.440

դեպի ծիրանագույնի սահմանը ............ y ≥ 0.050 + 0.750x

դեպի կարմիր գույնի սահմանը .......... y ≥0.382

Ավտոդեղին 2/ դեպի դեղին գույնի սահմանը 1/.......... y ≥ 0.429

դեպի կարմիր գույնի սահմանը 1/....... y ≥ 0.398

դեպի սպիտակ գույնի սահմանը 1/..... z ≤ 0.007

Դեղին ընտրովի(սելեկտիվ) 3/ դեպի կարմիր գույնի սահմանը 1/....... y ≥ 0.138 + 0.580 x

դեպի կանաչ գույնի սահմանը 1/......... y ≤ 1.29x - 0.100

դեպի սպիտակ գույնի սահմանը 1/ ..... y ≥ - x + 0.966

դեպի սպեկտրալ մեծության սահմանը 1/..... y ≤ - x + 0.992

Կապույտ .............. դեպի կանաչ գույնի սահմանը ............ y = 0.065 + 0.805x

դեպի սպիտակ գույնի սահմանը ....... y = 0.400 - x

դեպի ծիրանագույնի սահմանը ........... x = 0.133 + 0.600 y

Տվյալ զտիչների կալորիմետրիկական բնութագրերն ստուգելու համար կկիրառվի 2854.օK գունային ջերմաստիճանի լույսի աղբյուր (լուսավորման միջազգային հանձնաժողովի (ԼՄՀ) Ա ստանդարտի աղբյուրին համապատասխան):

1) Այդ դեպքերում ընդունված են ոչ ԼՄՀ-ի կողմից առաջարկված սահմանները այն պատճառով, որովհետև լամպերի սեղմակներում, որոնցով սարքավորված են լույսերը, սնման լարումը զգալի չափով է տատանվում:

2) Կիրառվում է ավտոմեքենաների լույսերի այն գույնի նկատմամբ, որը մինչև հիմա կոչվում էր «նարնջագույն» կամ «դեղնանարնջագույն»: Համապատասխանում է ԼՄՀ-ի գունավոր եռանկյան «դեղին» գոտու միանգամայն որոշակի մասին:

3) Կիրառվում է բացառապես հեռու և մոտիկ լույսի ցոլարձակ լապտերների նկատմամբ: Ինչ վերաբերում է հակամառախուղային ցոլարձակ լապտերներին, ապա լույսի ընտրելիությունը կհամարվի բավարար, եթե հաճախության ցուցիչը հավասար լինի ոչ պակաս 0.820-ից, իսկ դեպի սպիտակ գույնի սահմանը՝ y ≥ -x + 0,966` այդ դեպքում կազմելով y > - x + 0.940 և y = 0.440:

Հավելված 6

ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ

1. Ազգային վարորդական վկայականը պետք է իրենից ներկայացնի փաստաթուղթ:

2. Վկայականը տպագրվում է այն իրավասու մարմնի կողմից հաստատված լեզվով կամ լեզուներով, որը տալիս է կամ որին հանձնարարված է տալ այդ փաստաթուղթը. սակայն նրանում ֆրանսերեն նշվում է «permis de conduire» անվանումը, որը կարող է ուղեկցվել կամ չուղեկցվել «վարորդական վկայական» անվանումով այլ լեզուներով, ինչպես նաև այն երկրի անվանումը և/կամ տարբերանշանը, որում այդ վկայականը տրված է:

3. Վկայականում կատարվող գրառումները արվում են կամ միայն լատինական այբուբենի տառերով, կամ տպատառերով, կամ կրկնվում են նույն կերպ:

4. Վկայականում պարտադիր կարգով նշվում են ներքևում թվարկված տեղեկություները. այդ տեղեկությունները համարակալվում են թվերով` 1-ից մինչև 11`

1. ազգանունը,

2. անունը և հայրանունը 1/,

3. ծննդյան թվականը և ծննդավայրը 2/,

4. բնակության վայրը 3/,

5. վկայականը տվող մարմինը,

6. վկայականը տալու թվականը և վայրը,

7. վկայականի գործողության ավարտի թվականը 4/,

8. վկայականի համարը,

9. ստորագրությունը և/կամ վկայականը տվող մարմնի դրոշմակը կամ կնիքը,

10. տիրոջ ստորագրությունը 5/,

11. այն փոխադրամիջոցների կարգը կամ կարգերը կամ ենթակարգերը, որոնց նկատմամբ տարածվում է այդ վկայականը, նշելով վկայականի տրամադրման թվականը և այդ կարգերից յուրաքանչյուրի համար վկայականի գործողության ավարտի թվականը:

Բացի այդ, վարորդական վկայականում պետք է փակցվի տիրոջ լուսանկարը: Ազգային օրենսդրությունը սահմանում է այն լրացուցիչ տեղեկությունները, որոնք մտցվում են վարորդական վկայականի մեջ, ինչպես նաև վկայականի չափը և կազմի տեսակը:

5. Փոխադրամիջոցների կարգերը, որոնց վարման իրավունքի համար կարող է տրվել վկայական, հանդիսանում են հետևյալները.

Ա. մոտոցիկլետներ,

Բ. ավտոմեքենաներ, բացառությամբ նրանց, որոնք վերաբերում են Ա կարգին, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 3500 կգ-ը, և որոնց նստելու տեղերի քանակը, բացի վարորդի նստելատեղից, չի գերազանցում ութը,

Գ. ավտոմեքենաներ, բացառությամբ նրանց, որոնք վերաբերում են Դ կարգին, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը,

Դ. ավտոմեքենաներ, որոնք նախատեսված են ուղևորներ տեղափոխելու համար և որոնք, բացի վարորդի նստելատեղից, ունեն ութից ավելի նստելատեղեր,

Ե. Բ, Գ կամ Դ կարգերին վերաբերող փոխադրամիջոցների` քարշակով շարժակազմեր, որոնք վարելու համար վարորդը իրավունք ունի, բայց որոնք չեն մտնում այդ կարգի կամ կարգերի մեջ:

6. Ազգային օրենսդրություններին համապատասխան` կարող են նշվել վերոհիշյալ Ա-ից Ե կարգերին չպատկանող փոխադրամիջոցների լրացուցիչ կարգեր, կարգերի շրջանակներում՝ ենթակարգեր և կարգերի համակցումներ, որոնք պետք է հստակ նշված լինեն վարորդական վկայականում:

Ծանոթություններ

1) Այս ենթակետում կարող է նշվել հոր կամ ամուսնու ազգանունը:

2) Եթե ծննդյան թվականը հայտնի չէ, ապա նշվում է մոտավոր տարիքը վկայականը տրամադրելու օրվա դրությամբ: Եթե ծննդավայրը հայտնի չէ, ապա այն չի նշվում: Ծննդավայրի փոխարեն կարող են նշվել ազգային օրենսդրությամբ սահմանվող այլ տեղեկություններ:

3) Բնակության վայրը նշելը պարտադիր չէ:

4) Այս նշումը պարտադիր չէ, եթե վկայականի գործողության ժամկետը սահմանափակված չէ:

5) Հակառակ դեպքում՝ բութ մատի հետքը:

Հավելված 7

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ

1. Միջազգային վարորդական վկայականն իրենից ներկայացնում է Ա 6 ֆորմատի (148x105 մմ) գրքույկ: Այն ունի մոխրագույն շապիկ և սպիտակ ներքին էջեր:

2. Շապիկի առաջին թերթի երեսի և ներսի կողմերը նույնական են, համապատասխանաբար, 1-ին և 2-րդ էջերի՝ կցվող նմուշների հետ. դրանք տպագրվում են այն պետության ազգային լեզվով կամ ազգային լեզուներից առնվազն մեկով, որում տրված է վկայականը: Ներսի էջերի վերջում երկու հարևան էջերը համապատասխանում են կից ներկայացվող թիվ 3 նմուշին և տպագրվում են ֆրանսերենով: Նրանց նախորդող ներսի էջերում այդ երկու էջերից առաջինը կրկնվում է մի քանի լեզուներով, որոնցից պարտադիր են անգլերենը, իսպաներենը և ռուսերենը:

3. Վկայականում ձեռագրով գրվող կամ մեքենայով տպագրվող գրառումները արվում են լատինական այբուբենի տառերով կամ տպատառերով:

4. Պայմանավորվող կողմերը, որոնք տալիս են կամ թույլատրում են տալ միջազգային վարորդական վկայականներ, որոնց շապիկը տպագրվում է այլ լեզվով (ոչ անգլերեն, իսպաներեն, ռուսերեն և ֆրանսերեն), պետք է Միավորված ազգերի կազմակերպության լխավոր քարտուղարին ուղարկեն կից ներկայացվող թիվ 3 նմուշի տեքստի թարգմանությունը այդ լեզվով:

ԹԻՎ 1 ԷՋԻ ՆՄՈՒՇԸ

(շապիկի առաջին էջի երեսի կողմը)

....................................................................................................................................................... 1/

Միջազգային ավտոտրանսպորտային երթևեկություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

Հ. ........................

«Ճանապարհային երթևեկության մասին» 1968 թ. նոյեմբերի 8-ի կոնվենցիա

Ուժի մեջ է մինչև ................................................................................................... ........................................ 2/

Տրված է......................... ................................................................................................... ....................................

.................................................................................................................................................................................

թվականը....................... ...........................................................................................................................................

Ազգային վարորդական վկայականի համարը 3/

Ակտի պատկեր

1) Այն պետության անվանումը, որտեղ տրվել է վկայականը, և այդ պետության տարբերանշանը, որը սահմանված է 3-րդ Հավելվածում:

2) Ազգային վարորդական վկայականը տրամադրելու պահից երեք տարուց ոչ ավելի կամ այդ վկայականի գործողության ժամկետի ավարտի օրվանից` կախված նրանից, թե որ ժամկետն ավելի շուտ կլինի:

3) Վկայականը տրամադրած իշխանության մարմնի կամ միավորման համապատասխան անձի ստորագրությունը:

4) Վկայականը տրամադրած իշխանության մարմնի կամ միավորման կնիքը կամ դրոշմակնիքը:

ԹԻՎ 2 ԷՋԻ ՆՄՈՒՇԸ

(շապիկի առաջին էջի ներսի կողմը)

Սույն վկայականը երթևեկության համար ուժի մեջ չէ ..................................................................................

............................................................................................................. տարածքում 1/

Այն ուժի մեջ է բոլոր մյուս Պայմանավորվող կողմերի տարածքում. փոխադրամիջոցների կարգերը, որոնք վարելու իրավունք է տալիս վկայականը, նշված են գրքույկի վերջում:

2/

Սույն վկայականը նրա տիրոջը չի ազատում ցանկացած պետության տարածքում, որով նա երթևեկում է, այն օրենքներն ու կանոնները պահպանելու պարտավորությունից, որոնք վերաբերում են այնտեղ բնակություն հաստատելուն կամ որևէ մասնագիտությամբ զբաղվելուն: Մասնավորապես, այն ուժը կորցնում է, այն պետությունում, որը դառնում է վկայականի տիրոջ սովորական բնակության վայրը:

1/ Այստեղ նշվում է Պայմանավորվող կողմ հանդիսացող պետության անվանումը, որտեղ վկայականի տերը սովորաբար բնակվում է:

2/ Տեղ, որը նախատեսված է Պայմանավորվող կողմեր հանդիսացող պետությունների ցուցակի համար (լրացուցիչ):

ԹԻՎ 3 ՆՄՈՒՇ

Ձախ էջը

ՎԱՐՈՐԴԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Ազգանուն

..............................................................................

1.

Անուն 1/ ............................................................................ 2.

Ծննդավայրը 2/ ............................................................................ 3.

Ծննդյան թվականը 3/ ............................................................................ 4.

Բնակության վայրը .............................................................................. 5.

ԱՅՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՐԳԵՐԸ, ՈՐՈՆՔ

ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ Է ՎԿԱՅԱԿԱՆԸ

Մոտոցիկլետներ A

Ավտոմեքենաներ, բացառությամբ A կարգում հիշատակվածների, որոնց առավելագույն թույլատրելի զանգվածը չի գերազանցում 3500 կգ-ը, և որոնց նստելու տեղերի քանակը, բացի վարորդի նստելատեղից, չի գերազանցում ութը B

Ավտոմեքենաներ, նախատեսված ուղևորներ տեղափոխելու համար, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 3500 կգ-ը C

Ավտոմեքենաներ, նախատեսված ուղևորներ տեղափոխելու համար և, առանց վարորդի նստելատեղի, ութ նստելու տեղից ավելի ունեցող D

B, C և D կարգերին վերաբերող փոխադրամիջոցների` քարշակով շարժակազմեր, որոնք վարորդը ղեկավարելու իրավունք ունի, բայց որոնք չեն մտնում այդ կարգերից որևէ մեկի կամ բոլորի մեջ E

Օգտագործումը սահմանափակող պայմանները 5/

1/ Այստեղ կարելի է նշել ամուսնու կամ հոր անունը:

2/ Չլրացնել, եթե ծննդավայրը հայտնի չէ:

3/ Եթե ծննդյան տարեթիվը հայտնի չէ, պետք է նշել մոտավոր տարիքը վկայականը տալու պահին:

4/ Իշխանության՝ վկայականը տրամադրած մարմնի կնիքը կամ դրոշմակնիքը: Այդ կնիքը կամ դրոշմակնիքը դրվում է A, B, C, D կամ E կարգերի կողքին միայն այն դեպքում, եթե վկայականի տերն ունի նշված կարգի փոխադրամիջոցներ վարելու իրավունք:

5/ Օրինակ` «Վարել միայն ակնոցով», «Ուժի մեջ է միայն Հ. ....... փոխադրամիջոցը վարելու համար», «Մեկ ոտքից զրկված անձի վարելու համար փոխադրամիջոցը վերասարքավորելու պայմանով»:

ԹԻՎ 3 ՆՄՈՒՇ

Աջ էջը

Ակտի պատկեր

6/ Կամ ձեռքի բութ մատի հետքը:

7/ Պետության անվանումը:

8/ Վարորդական վկայականը իր տարածքում անվավեր ճանաչած իշխանության մարմնի համապատասխան անձի ստորագրությունը և կնիքը կամ դրոշմակնիքը: Եթե այս էջի վրա բացառությունների համար նախատեսված տեղերը արդեն լրիվ օգտագործվել են, ապա մյուս բացառությունները պետք է գրանցել այդ էջի հետևի կողմում:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2006թ. փետրվարի 8-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։