Անցնել բովանդակությանը

Հոդված 42. Վարորդական վկայականների գործողության կասեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 42 Վարորդական վկայականների գործողության կասեցումը

1. Պայմանավորվող կողմերը կամ նրանց տարածքային ստորաբաժանումները կարող են վարորդին զրկել իրենց տարածքում ազգային կամ միջազգային վարորդական վկայականից օգտվելու իրավունքից նրա կողմից իրենց տարածքում այն կանոնները խախտելու դեպքում, որոնց համար, իրենց օրենսդրության համաձայն, նախատեսվում է վարորդական վկայականից օգտվելու իրավունքից զրկում: Այդ դեպքում Պայմանավորվող կողմի կամ նրա տարածքային ստորաբաժանման իրավասու մարմինը, որը վարորդին զրկել է վարորդական վկայականից օգտվելու իրավունքից, կարող է՝

ա) առգրավել վարորդական վկայականը և այն պահել մինչև առգրավման ժամկետի ավարտը կամ մինչև տվյալ տարածքից վարորդի դուրս գալու պահը` կախված նրանից, թե որ ժամկետն է ավելի շուտ գալիս,

բ) տեղեկացնել այն մարմնին, որը տվել է վարորդական վկայականը կամ որի անունից այն տրվել է, այդ վկայականից օգտվելու իրավունքից զրկելու մասին,

գ) եթե խոսքը միջազգային վարորդական վկայականի մասին է, դրա համար հատուկ նախատեսված տեղում նշում անել այն մասին, որ նշված վարորդական վկայականը վավերական չէ տվյալ տարածքում,

դ) այն դեպքում, երբ նա չի կիրառում սույն կետի «ա» ենթակետում նշված ընթացակարգը, ապա, ի լրումն «բ» ենթակետում հիշատակված հաղորդման, խնդրել այն մարմնին, որը տվել է վարորդական վկայականը կամ որի անունից այն տրվել է, տեղյակ պահել շահագրգիռ անձին նրա վերաբերյալ ընդունված որոշման մասին:

2. Պայմանավորվող կողմերը կձգտեն շահագրգիռ անձանց տեղյակ պահել այն որոշումների մասին, որոնք նրանց կհաղորդվեն սույն հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետում նախատեսված ընթացակարգին համապատասխան:

3. Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող կողմերին կամ նրանց տարածքային ստորաբաժանումներին խոչընդոտող՝ ազգային կամ միջազգային վարորդական վկայական ունեցող վարորդին արգելել ավտոմեքենա վարելը, եթե ակնհայտ է և ապացուցված, որ նրա վիճակն այնպիսին է, որ նա չի կարող փոխադրամիջոց վարել առանց երթևեկության համար վտանգ ստեղծելու, կամ եթե նա վարելու իրավունքից զրկված է այն պետությունում, որտեղ ունի մշտական բնակության վայր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։