Անցնել բովանդակությանը

Հոդված 19. Երկաթուղային գծանցեր

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19 Երկաթուղային գծանցեր

Ճանապարհից յուրաքանչյուր օգտվող պետք է առանձնահատուկ ուշադրություն դրսևորի երկաթուղային գծանցին մոտենալիս և նրանով անցնելիս: Մասնավորապես՝

ա) փոխադրամիջոցի վարորդը պետք է ընթանա չափավոր արագությամբ,

բ) լուսային ազդանշանի կամ ձայնային ազդանշանի՝ կանգառ կարգադրող ցուցումները հաշվի առնելով` ճանապարհից ոչ մի օգտվող չպետք է դուրս գա երկաթուղային գծանց, որի ուղեփակոցները կամ կիսաուղեփակոցները փակ են կամ փակվում են, կամ որի կիսաուղեփակոցներն սկսում են բարձրանալ,

գ) եթե երկաթուղային գծանցը սարքավորված չէ ուղեփակոցներով, կիսաուղեփակոցներով կամ լուսային ազդանշաններով, ճանապարհից ոչ մի օգտվող չպետք է անցնի գծանցով` առանց համոզվելու, որ գծանցին ոչ մի ռելսավոր փոխադրամիջոց չի մոտենում,

դ) վարորդները չպետք է մուտք գործեն երկաթուղային գծանց` առանց նախապես համոզվելու, որ հարկադրված չեն լինի այնտեղ կանգ առնել,

ե) ճանապարհից օգտվողը պետք է երկաթուղային գծանցով անցնի առանց հապաղելու. փոխադրամիջոցի հարկադրական կանգ առնելու դեպքում վարորդը պետք է աշխատի այն դուրս բերել երկաթուղու պաստառից, իսկ եթե դա անել չի կարող, ապա պետք է անհապաղ ձեռնարկի իրենից կախված բոլոր միջոցները ռելսային փոխադրամիջոցների մեքենավարներին վտանգի մասին նախապես զգուշացնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։