Անցնել բովանդակությանը

Հոդված 20. Հետիոտներին վերաբերող ցուցումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20 Հետիոտներին վերաբերող ցուցումներ

1. Պայմանավորվող կողմերը կամ նրանց տարածքային ստորաբաժանումները կարող են կարգադրել, որ սույն հոդվածի դրույթները կիրառվեն միայն այն դեպքերում, երբ ճանապարհի երթևեկելի մասով հոտիոտների երթևեկելը դժվարացնում է կամ վտանգի տակ է դնում փոխադրամիջոցների երթևեկությունը:

2. Եթե ճանապարհի երթևեկելի մասի եզրին մոտ կա հետիոտների երթևեկելու համար պիտանի մայթ կամ ճամփեզր, վերջիններս պետք է օգտվեն դրանցից: Սակայն, ձեռնարկելով անհրաժեշտ նախազգուշական միջոցները՝

ա) մեծածավալ առարկաներ տեղափոխող կամ փոխադրող հետիոտները կարող են գնալ երթևեկելի մասով, եթե նրանց շարժումը մայթով կամ ճամփեզրով կարող է լրջորեն խանգարել մյուս հետիոտներին,

բ) ղեկավարներով գլխավորվող կամ երթ ներկայացնող հետիոտների խմբերը կարող են գնալ երթևեկելի մասով:

3. Մայթերի կամ ճամփեզրերի բացակայության կամ դրանք օգտագործելու անհնարինության դեպքում հետիոտները կարող են տեղաշարժվել երթևեկելի մասով. եթե կա հեծանվային ուղյակ, և եթե երթևեկության ինտենսիվությունը թույլատրում է, նրանք կարող են շարժվել այդ ուղյակով` չդժվարացնելով, սակայն, հեծանիվների և կախովի շարժիչով հեծանիվների վարորդների երթևեկությունը:

4. Եթե հետիոտները շարժվում են ճանապարհի երթևեկելի մասով՝ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան, նրանք պետք է գտնվեն երթևեկելի մասի եզրին հնարավորինս մոտ:

5. Խորհուրդ է տրվում ազգային օրենսդրությունում նախատեսել, որ ճանապարհի երթևեկելի մասով տեղաշարժվող հետիոտները պետք է ընդունեն շարժման ուղղությանը հակադիր կողմը (եթե դա չի սպառնում նրանց անվտանգությանը): Սակայն հեծանիվ, կախովի շարժիչով հեծանիվ կամ մոտոցիկլետ վարող անձինք միշտ պետք է ընդունեն շարժման ուղղությանը համապատասխանող կողմը. այս դրույթը վերաբերում է նաև ղեկավարով գլխավորվող կամ երթ ներկայացնող հետիոտների խմբերին: իշերը կամ վատ տեսանելիության պայմաններում, ինչպես նաև ցերեկը, եթե դա պահանջում է փոխադրամիջոցների երթևեկության ինտենսիվությունը, երթևեկելի մասով շարժվող հետիոտները, բացի երթերից, հնարավորության դեպքում պետք է շարժվեն շղթայաձև՝ մեկը մյուսի հետևից:

6. ա) Հետիոտները չպետք է հատեն ճանապարհի երթևեկելի մասն առանց նախազգուշական միջոցներ ձեռք առնելու. նրանք պետք է օգտվեն հետիոտների համար նախատեսված անցումներից, եթե մոտակայքում կան այդպիսիք,

բ) գծանշումով կամ համապատասխան նշանով կամ ազդանշանով նշված հետիոտների համար նախատեսված անցումով անցնող հետիոտները՝

i) պետք է հետևեն լուսային ազդանշաններին, եթե հետիոտների համար նախատեսված անցումներում հետիոտների համար այդպիսիք կան,

ii) եթե հետիոտների համար նախատեսված անցումներում չկան այդպիսի նշաններ կամ ազդանշաններ, բայց փոխադրամիջոցների երթևեկությունը կարգավորվում է լուսային ճանապարհային ազդանշաններով կամ կարգավորողով, չպետք է դուրս գան երթևեկելի մաս, քանի դեռ լուսային ազդանշանը կամ կարգավորողի ժեստը թույլատրում է փոխադրամիջոցների շարժումը,

iii) այլ անցումներում չպետք է դուրս գան ճանապարհի երթևեկելի մաս` առանց գնահատելու մինչև մոտեցող փոխադրամիջոցներ ունեցած հեռավորությունը և նրանց արագությունը,

գ) գծանշումով կամ համապատասխան նշանով կամ ազդանշանով նշված` հետիոտների համար նախատեսված անցումից դուրս գտնվող երթևեկելի մասով անցնելիս հետիոտները չպետք է դուրս գան երթևեկելի մաս` առանց համոզվելու, որ դա կարող են անել առանց դժվարացնելու փոխադրամիջոցների երթևեկությունը,

դ) երթևեկելի մաս դուրս գալով` հետիոտները չպետք է երկարացնեն իրենց անցումը, հապաղեն կամ առանց անհրաժեշտության այնտեղ կանգ առնեն:

7. Սակայն Պայմանավորվող կողմերը կամ նրանց տարածքային ստորաբաժանումները կարող են երթևեկելի մասով անցնող հետիոտների համար սահմանել ավելի խիստ կանոններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։