Անցնել բովանդակությանը

Հոդված 45

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 45

1. Սույն Կոնվենցիան մինչև 1969 թ. դեկտեմբերի 31-ը Նյու Յորքում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հաստատություններում, բաց է ստորագրման համար Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետությունների կամ ցանկացած մասնագիտացված հաստատության անդամների կամ ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամների կամ Միջազգային դատարանի կանոնադրության կողմերի և Միավորված ազգերի կազմակերպության լխավոր ասամբլեայի կողմից սույն Կոնվենցիայի կողմ դառնալու համար հրավիրված ցանկացած այլ պետության համար:

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման: Վավերագրերը ի պահ են տրվում Միավորված ազգերի կազմակերպության լխավոր քարտուղարին:

3. Սույն Կոնվենցիան մնում է բաց սույն հոդվածի 1-ին կետում նշված ցանկացած պետության կողմից միանալու համար: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են տրվում լխավոր քարտուղարին:

4. Յուրաքանչյուր պետություն սույն Կոնվենցիան ստորագրելու կամ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու պահին պետք է լխավոր քարտուղարին ծանուցի իր կողմից ընտրված տարբերանշանի մասին, որը սույն Կոնվենցիայի 3-րդ Հավելվածին համապատասխան` կզետեղվի միջազգային երթևեկության մեջ գտնվող` իր կողմից գրանցված փոխադրամիջոցների վրա: լխավոր քարտուղարին հասցեագրված հետագա ծանուցման միջոցով յուրաքանչյուր պետություն կարող է փոխել իր կողմից նախկինում ընտրված տարբերանշանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։