Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Մանևրներին վերաբերող ընդհանուր ցուցումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14 Մանևրներին վերաբերող ընդհանուր ցուցումներ

1. Վարորդը, որը մտադիր է որևէ մանևր կատարել, օրինակ, կանգառում գտնվող փոխադրամիջոցների շարքից դուրս գալ, այդ շարքը մտնել, ճանապարհի բանուկ մասի վրա աջ կամ ձախ ընդունել, աջ կամ ձախ շրջադարձ կատարել այլ ճանապարհ դուրս գալու կամ ճանապարհամերձ տարածք մտնելու համար, պետք է այդ մանևրն սկսի միայն այն բանից հետո, երբ կհամոզվի, որ կարող է դա անել առանց վտանգի ենթարկելու ճանապարհից այն օգտվողներին, որոնք ընթանում են իր հետևից, առջևից կամ հանդիպակաց ուղղությամբ, և հաշվի առնելով նրանց դիրքը, շարժման ուղղությունն ու արագությունը:

2. Վարորդը, որը մտադիր է շրջադարձ կատարել կամ շարժվել հետընթաց, պետք է համոզվի, որ այդ մանևրը կարող է կատարել` վտանգի չենթարկելով ճանապարհից այլ օգտվողներին և նրանց չխանգարելով:

3. Շրջվելուց կամ կողային ուղղությամբ մանևր կատարելուց առաջ վարորդը պետք է իր մտադրության մասին հստակ և նախապես զգուշացնի իր փոխադրամիջոցի շրջադարձի ցուցիչը կամ ցուցիչները միացնելու միջոցով կամ, դրանց բացակայության դեպքում, եթե հնարավոր է, ձեռքի համապատասխան ազդանշանի միջոցով: Շրջադարձի ցուցիչի կամ ցուցիչների օգնությամբ տրվող ազդանշանը պետք է տրվի մանևրը կատարելու ընթացքում և անմիջապես դադարեցվի այն վերջացնելուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։