Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Ճանապարհային նշաններ և ազդանշաններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4 Ճանապարհային նշաններ և ազդանշաններ

Սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմերը, որոնք Վիեննայում սույն Կոնվենցիայի հետ միասին ստորագրման համար բաց՝ ճանապարհային նշանների և ազդանշանների մասին Կոնվենցիայի Պայմանավորվող կողմեր չեն հանդիսանում, պարտավորվում են միջոցներ ձեռք առնել, որպեսզի.

ա) իրենց տարածքում տեղակայված ճանապարհային նշանները և ազդանշանները, լուսային ճանապարհային ազդանշանները և ճանապարհների գծանշումը կազմեն միասնական համակարգ և պատրաստվեն ու տեղակայվեն այնպես, որ հնարավոր լինի դրանք հեշտությամբ ընկալել.

բ) ազդանշանների տիպերի քանակը լինի սահմանափակ, և ազդանշանները տեղակայվեն այն տեղերում, որտեղ դրանց առկայությունը համարվում է օգտակար.

գ) նախազգուշացնող ազդանշանային նշանները տեղակայվեն խոչընդոտներից բավարար հեռավորության վրա` վարորդներին դրանց մասին ժամանակին զգուշացնելու համար.

դ) արգելվի՝

i) ազդանշանային նշանի, նրա հենասյան կամ երթևեկության կարգավորման համար նախատեսված ցանկացած այլ հարմարանքի վրա որևէ բան տեղադրելը, որը չի առնչվում այդ ազդանշանային նշանի կամ հարմարանքի օգտագործման նպատակի հետ. սակայն եթե Պայմանավորվող կողմերը կամ նրանց տարածքային ստորաբաժանումները նյութական օգուտ ստանալու նպատակ չունեցող որևէ ասոցիացիայի թույլ են տալիս տեղակայելու նշանացույցներ, նրանք կարող են թույլ տալ, որ այդ ասոցիացիայի խորհրդանիշը պատկերվի նշանի կամ նրա հենասյան վրա` պայմանով, որ դա չի դժվարացնի նշանի ընկալումը,

ii) տեղադրել պլակատներ, ազդագրեր, կատարել նշագծում և տեղակայել հարմարանքներ, որոնք կարող են ընկալվել որպես ազդանշանային նշաններ կամ երթևեկության կարգավորման այլ հարմարանքներ, կամ որոնք կարող են նվազեցնել նրանց տեսանելիությունը կամ արդյունավետությունը կամ կուրացնել ճանապարհն օգտագործողներին կամ շեղել նրանց ուշադրությունը և դրանով վտանգել ճանապարհային երթևեկության անվտանգությունը,

iii) մայթերի և ճամփեզրերի վրա տեղադրել հարմարանքներ կամ սարքավորում, ինչը կարող է անհիմն կերպով դժվարացնել հետիոտների և, մասնավորապես, ծերերի և հաշմանդամների երթևեկությունը:

Գ լ ու խ II

Ճանապարհային երթԵՎեկության կանոնները

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։