Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Դասավորությունը երթևեկելի մասում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10 Դասավորությունը երթևեկելի մասում

1. Շարժման ուղղությունը տվյալ պետության բոլոր ճանապարհներում պետք է լինի միևնույնը, բացառությամբ համապատասխան դեպքերի, երբ ճանապարհներն օգտագործվում են բացառապես կամ հիմնականում տարանցման համար երկու այլ պետությունների միջև:

2. Ճանապարհով շարժվող անասուններին պետք է տանել երթևեկելի մասի՝ երթևեկության ուղղությանը համապատասխանող եզրին ինչքան հնարավոր է մոտ:

3. Չխախտելով 7-րդ հոդվածի 1-ին կետի, 11-րդ հոդվածի 6-րդ կետի և այլ բնույթի և սույն Կոնվենցիայում պարունակվող հակադիր բնույթի մյուս դրույթները` փոխադրամիջոցի վարորդը պետք է գտնվի երթևեկության ուղղությանը համապատասխանող երթևեկելի մասի եզրին մոտ այն չափով, որքան թույլ են տալիս հանգամանքները: Սակայն Պայմանավորվող կողմերը կամ նրանց տարածքային ստորաբաժանումները կարող են կանոնակարգել երթևեկելի մասի վրա բեռնատար փոխադրամիջոցների դասավորության առավել կոնկրետ կանոններ:

4. Երկու կամ երեք երթևեկելի մաս ունեցող ճանապարհի վրա փոխադրամիջոցի վարորդը չպետք է դուրս գա այն երթևեկելի մաս, որը հակադիր է այն կողմին, որը համապատասխանում է շարժման ուղղությանը:

5. ա) Երկկողմ երթևեկությամբ ճանապարհի վրա, որն ունի առնվազն չորս շարժման գոտի, փոխադրամիջոցի վարորդը չպետք է դուրս գա այն գոտիները, որոնցով երթևեկությունը տեղի է ունենում հակադիր ուղղությամբ:

բ) Երկկողմ երթևեկությամբ ճանապարհի վրա, որն ունի շարժման երեք գոտի, փոխադրամիջոցի վարորդը չպետք է դուրս գա երթևեկելի մասի եզրային գոտի, որով երթևեկությունը տեղի է ունենում հակադիր ուղղությամբ:

6. Չխախտելով 11-րդ հոդվածի դրույթները և եթե շարժման լրացուցիչ գոտին նշված է համապատասխան նշանով, դանդաղընթաց փոխադրամիջոցների վարորդները պետք է օգտագործեն այդ գոտին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։