Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Արագությունը և հեռավորությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13 Արագությունը և հեռավորությունը

1. Փոխադրամիջոցի վարորդը պետք է ցանկացած հանգամանքներում պահպանի վերահսկողությունը իր փոխադրամիջոցի նկատմամբ, որպեսզի ցուցաբերի անհրաժեշտ զգուշություն և միշտ ի վիճակի լինի իրագործելու ցանկացած մանևր, որը հարկավոր է կատարել: Փոխադրամիջոցի շարժման արագությունը փոփոխելիս նա պետք է անընդհատ հաշվի առնի հանգամանքները, մասնավորապես, տեղանքի ռելիեֆը, ճանապարհի և փոխադրամիջոցի վիճակը, ծանրաբեռնվածությունը, մթնոլորտային պայմանները և շարժման ինտենսիվությունը, որպեսզի ի վիճակի լինի կանգնեցնելու փոխադրամիջոցը շարժման ուղղությամբ տեսանելիության կոնկրետ պայմաններում, ինչպես նաև ցանկացած խոչընդոտի առջև, որը վարորդն ի վիճակի է կանխատեսել: Նա պետք է իջեցնի արագությունը և անհրաժեշտության դեպքում կանգ առնի ամեն անգամ, երբ դա պահանջում են հանգամանքները, հատկապես երբ տեսանելիությունն անբավարար է:

2. Ազգային օրենսդրությունում բոլոր ճանապարհների համար պետք է նախատեսվեն առավելագույն արագության սահմանափակումները: Բացի այդ, որոշ փոխադրամիջոցների համար, որոնք առանձնահատուկ վտանգ են ներկայացնում, մասնավորապես, իրենց զանգվածի կամ բեռնվածության հետևանքով, ազգային օրենսդրությունում պետք է սահմանվեն արագության հատուկ սահմանափակումներ: Նմանատիպ դրույթներ դրանում կարող են նախատեսվել նաև որոշ կատեգորիայի վարորդների համար, մասնավորապես, սկսնակ վարորդների համար:

3. 2-րդ կետի առաջին նախադասության դրույթները կարող են չկիրառվել անցման առաջնահերթության իրավունք ունեցող և 34-րդ հոդվածի 2-րդ կետում հիշատակված կամ ազգային օրենսդրությամբ նրանց հավասարեցված փոխադրամիջոցների վարորդների նկատմամբ:

4. Վարորդը, շարժվելով չափազանց փոքր արագությամբ, առանց հատուկ հիմք ունենալու, չպետք է դժվարացնի մյուս փոխադրամիջոցների նորմալ ընթացքը:

5. Այլ փոխադրամիջոցի հետևից ընթացող վարորդը պետք է պահպանի համապատասխան հեռավորություն, որպեսզի առջևից ընթացող փոխադրամիջոցի անսպասելի արգելակման կամ կանգ առնելու դեպքում խուսափի ընդհարումից:

6. Բնակավայրերից դուրս վազանցը հեշտացնելու նպատակով 3500 կգ գերազանցող թույլատրելի առավելագույն զանգված կամ 10 մ գերազանցող եզրաչափքային երկարություն ունեցող փոխադրամիջոցների կամ փոխադրամիջոցների շարժակազմերի վարորդները, բացի վազանց կատարելու կամ վազանցն սկսելու պահերից, պետք է իրենց փոխադրամիջոցների և իրենց առջևից ընթացող մեխանիկական փոխադրամիջոցների միջև պահպանեն այնպիսի հեռավորություն, որ իրենց վազանցող փոխադրամիջոցները կարողանան լրիվ անվտանգ զբաղեցնել համապատասխան տեղը վազանցած փոխադրամիջոցի առջևում: Սակայն այս դրույթը չի վերաբերում ո՜չ շատ ինտենսիվ շարժմանը, ո՜չ էլ վազանցն արգելվելու դեպքերին: Բացի այդ՝

ա) իրավասու մարմինները կարող են այս դրույթից շեղումներ նախատեսել որոշ փոխադրամիջոցների շարժակազմերի համար կամ այն չկիրառել նաև այն ճանապարհների համար, որոնց վրա երկու գոտիները նախատեսված են տվյալ ուղղությամբ շարժման համար,

բ) Պայմանավորվող կողմերը կամ նրանց տարածքային ստորաբաժանումները կարող են փոխադրամիջոցների բնութագրերի համար սահմանել մեծություններ, որոնք տարբերվում են այս կետում նշվածներից, և որոնցից սկսած` կիրառվում է այս դրույթը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։