Հոդված 15. Հատուկ ցուցումներ, որոնք վերաբերում են քաղաքային տրանսպորտի կանոնավոր երթուղիներով փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցներին
Հոդված 15 Հատուկ ցուցումներ, որոնք վերաբերում են քաղաքային տրանսպորտի կանոնավոր երթուղիներով փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցներին
Կանոնավոր երթուղիներով փոխադրումներ իրականացնող քաղաքային տրանսպորտի շարժումը բնակավայրերում հեշտացնելու համար խորհուրդ է տրվում ազգային օրենսդրությունում նախատեսել, որ մյուս փոխադրամիջոցների վարորդները, սույն Կոնվենցիայի 17-րդ հոդվածի 1-ին կետի ցուցումները պահպանելու պայմանով, պետք է դանդաղեցնեն ընթացքը և անհրաժեշտության դեպքում կանգ առնեն, որպեսզի հնարավորություն տան ընդհանուր օգտագործման այդ փոխադրամիջոցներին կատարել պատշաճ կարգով նշված կանգառից դուրս գալու համար անհրաժեշտ մանևրը: Պայմանավորվող կողմերի կամ նրանց տարածքային ստորաբաժանումների կողմից սահմանված այդպիսի դրույթներն ընդհանուր օգտագործման փոխադրամիջոցների վարորդներին ոչ մի կերպ չեն ազատում շարժումը վերսկսելու մտադրության մասին շրջադարձի ցուցիչների օգնությամբ տված ազդանշանից հետո ճանապարհատրանսպորտային պատահարից խուսափելու համար նախազգուշական միջոցներ կիրառելու պարտականությունից: