Անցնել բովանդակությանը

Հոդված 16. Շարժման ուղղությունը փոխելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16 Շարժման ուղղությունը փոխելը

1. Այլ ճանապարհ դուրս գալու կամ ճանապարհամերձ տարածք մտնելու համար աջ կամ ձախ շրջվելուց առաջ վարորդը, չխախտելով սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի և 14-րդ հոդվածի դրույթները, պետք է.

ա) եթե մտադիր է ճանապարհից դուրս գալ շարժման ուղղությանը համապատասխանող կողմից, ինչքան հնարավոր է մոտենալ այդ ուղղությանը համապատասխանող ճանապարհի երթևեկելի մասի եզրին և ապա կատարել հնարավորինս կարճ մանևր,

բ) եթե մտադիր է ճանապարհից դուրս գալ մյուս կողմից, ինչքան հնարավոր է մոտենալ երթևեկելի մասի առանցքին (երկկողմանի շարժումով ճանապարհներին) կամ շարժման ուղղությանը համապատասխանող կողմի հակադիր եզրին (միակողմանի շարժման ճանապարհներին)` պայմանով, որ Պայմանավորվող կողմերը կամ նրանց տարածքային ստորաբաժանումները հնարավորություն կունենան հեծանիվների կամ կախովի շարժիչով հեծանիվների համար սահմանել այլ դրույթներ. իսկ եթե նա մտադիր է դուրս գալ երկկողմանի շարժումով այլ ճանապարհ, շրջադարձը կատարել այնպես, որ այդ ճանապարհի երթևեկելի մաս դուրս գա շարժման ուղղությանը համապատասխանող կողմով:

2. Շարժման ուղղությունը փոխելու հետ կապված մանևր կատարելիս վարորդը, չխախտելով սույն Կոնվենցիայի՝ հետիոտներին վերաբերող 21-րդ հոդվածի դրույթները, պետք է բաց թողնի այն երթևեկելի մասով հակադիր ընթացող փոխադրամիջոցները, որից նա պատրաստվում է դուրս գալ, ինչպես նաև հեծանվային այն ուղյակներով շարժվող հեծանիվները և կախովի շարժիչներով հեծանիվները, որոնք հատում են այն երթևեկելի մասը, ուր նա մուտք է գործում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։