Հոդված 22. Անվտանգության կղզյակներ
Հոդված 22 Անվտանգության կղզյակներ
Չխախտելով սույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի դրույթները` վարորդը կարող է աջից կամ ձախից շրջանցել անվտանգության կղզյակները, ուղեսյուները և այլ հարմարանքները, որոնք տեղադրված են այն երթևեկելի մասի վրա, որով նա ընթանում է` բացառությամբ այն դեպքերի, երբ՝
ա) ազդանշանային նշանը ցույց է տալիս, թե որ կողմից պետք է շրջանցել անվտանգության կղզյակը, ուղեսյունը կամ հարմարանքը,
բ) անվտանգության կղզյակը, ուղեսյունը կամ հարմարանքը գտնվում են երկկողմանի երթևեկությամբ ճանապարհի առանցքի վրա. վերջին դեպքում վարորդը պետք է շրջանցի անվտանգության կղզյակը, ուղեսյունը կամ հարմարանքը շարժման ուղղությանը համապատասխանող կողմով: