Հոդված 26. Երթերին և հաշմանդամներին վերաբերող առանձին կանոններ
Հոդված 26 Երթերին և հաշմանդամներին վերաբերող առանձին կանոններ
1. Ճանապարհից օգտվողներին արգելվում է հատել-անցնել զինվորական շարասյուները, ղեկավարի գլխավորությամբ շարքերով գնացող դպրոցականների խմբերը և այլ երթերը:
2. Իրենց կողմից շարժման մեջ դրվող կամ հետիոտնի արագությամբ շարժվող սայլակներով տեղափոխվող հաշմանդամները կարող են օգտվել մայթերից և այդպիսի շարժման համար պիտանի ճամփեզրերից: