Անցնել բովանդակությանը

Հոդված 27. Հեծանիվների, կախովի շարժիչով հեծանիվների և մոտոցիկլետների վարորդներին վերաբերող առանձին կանոններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27 Հեծանիվների, կախովի շարժիչով հեծանիվների և մոտոցիկլետների վարորդներին վերաբերող առանձին կանոններ

1. Չնայած սույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներին` Պայմանավորվող կողմերը կամ նրանց տարածքային ստորաբաժանումները հեծանիվների վարորդներին կարող են չարգելել տեղաշարժվել մեկը մյուսի հետևից ընթացող, մի քանի մարդուց կազմված շարքերով:

2. Հեծանիվների վարորդներին արգելվում է տեղաշարժվել առանց ղեկը գոնե մի ձեռքով պահելու, օգտագործել այլ փոխադրամիջոցներ` որպես քարշակ, կամ տեղափոխել, կցաքարշել կամ հրելով տանել առարկաներ, որոնք կարող են խանգարել մեքենա վարելուն կամ վտանգ ներկայացնել ճանապարհից այլ օգտվողների համար: Նմանատիպ դրույթներ են կիրառվում կախովի շարժիչով հեծանիվների և մոտոցիկլետների վարորդների համար. սակայն, բացի այդ, նրանք ղեկը պետք է պահեն երկու ձեռքով` բացի այն դեպքերից, երբ անհրաժեշտ է տալ մանևր կատարելու մասին սույն Կոնվենցիայի 14-րդ հոդվածի 3-րդ կետում նկարագրված ազդանշանը:

3. Հեծանիվների կամ կախովի շարժիչով հեծանիվների վարորդներին արգելվում է ուղևորներ տեղափոխել. սակայն Պայմանավորվող կողմերը կամ նրանց տարածքային ստորաբաժանումները կարող են այս դրույթից շեղումներ թույլատրել և, մասնավորապես, թույլատրել ուղևորներ տեղափոխել հեծանվի վրա սարքավորված լրացուցիչ նստելատեղով (նստելատեղերով): Մոտոցիկլետների վարորդներին թույլատրվում է ուղևորներ տեղափոխել միայն սայլակով (եթե այդպիսին կա) և լրացուցիչ նստելատեղով, որը կարող է սարքավորվել վարորդի հետևում:

4. Հեծանիվների համար նախատեսված ուղյակների առկայության դեպքում Պայմանավորվող կողմերը կամ նրանց տարածքային ստորաբաժանումները կարող են հեծանիվների վարորդներին արգելել հեծանիվների համար նախատեսված ուղյակից դուրս երթևեկելի մասով տեղաշարժվելը: Այս դեպքում նրանք կարող են կախովի շարժիչով հեծանիվների վարորդներին թույլատրել տեղաշարժվել հեծանիվների համար նախատեսված ուղյակով և, եթե նրանք դա անհրաժեշտ կգտնեն, նրանց արգելել հեծանիվների համար նախատեսված ուղյակից դուրս երթևեկելի մասով տեղաշարժվելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։