Անցնել բովանդակությանը

Հոդված 28. Ձայնային և լուսային ազդանշաններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28 Ձայնային և լուսային ազդանշաններ

1. Ձայնային և լուսային ազդանշանային սարքերը կարող են կիրառվել միայն՝

ա) ճանապարհատրանսպորտային պատահարից խուսափելու նպատակով ժամանակին նախազգուշացնելու համար,

բ) բնակավայրերից դուրս, երբ այլ փոխադրամիջոցի վարորդին պետք է նախազգուշացնել վազանցելու մտադրության մասին:

Ձայնային ազդանշանները չպետք է լինեն ավելի երկարատև, քան դա անհրաժեշտ է:

2. Մութն ընկնելուց հետո` մինչև լուսաբաց, ձայնային ազդանշանների փոխարեն ավտոմեքենաների վարորդները կարող են տալ սույն Կոնվենցիայի 32-րդ հոդվածի 3-րդ կետում նախատեսված լուսային ազդանշանները: Սույն հոդվածի 1-ին կետ «բ» ենթակետի նպատակներով նրանք դա կարող են անել նաև ցերեկը, եթե դա ավելի է համապատասխանում հանգամանքներին:

3. Պայմանավորվող կողմերը կամ նրանց տարածքային ստորաբաժանումները կարող են թույլատրել լուսային ազդանշաններ տալը նաև բնակավայրերում` սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված նպատակներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։