Անցնել բովանդակությանը

Հոդված 29. Ռելսային փոխադրամիջոցներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29 Ռելսային փոխադրամիջոցներ

1. Եթե ռելսուղին անցնում է ճանապարհի երթևեկելի մասով, ճանապարհից յուրաքանչյուր օգտվող տրամվայի կամ այլ ռելսային փոխադրամիջոցի մոտենալու դեպքում պետք է հնարավորինս արագ ազատի ուղին, որպեսզի բաց թողնի ռելսային փոխադրամիջոցը:

2. Ավտոմեքենաների համար նախատեսված ճանապարհներով ռելսային փոխադրամիջոցների շարժման, այդ փոխադրամիջոցների հետ հանդիպակաց անցման կամ նրանց վազանցելու վերաբերյալ Պայմանավորվող կողմերը կամ նրանց տարածքային ստորաբաժանումները կարող են ընդունել սույն գլխում նախատեսված կանոններից տարբերվող հատուկ կանոններ: Սակայն Պայմանավորվող կողմերը կամ նրանց տարածքային ստորաբաժանումները չեն կարող ընդունել սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածի 7-րդ կետ դրույթներին հակասող դրույթներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։