Հոդված 31. Վարորդի գործողությունները ճանապարհա-տրանսպորտային պատահարի դեպքում
Հոդված 31 Վարորդի գործողությունները ճանապարհա-տրանսպորտային պատահարի դեպքում
1. Չխախտելով տուժածներին օգնություն ցույց տալու վերաբերյալ ազգային օրենսդրության ցուցումները` ճանապարհատրանսպորտային պատահարին առնչվող վարորդը կամ ճանապարհից ցանկացած այլ օգտվողը պետք է.
ա) հնարավորինս արագ կանգնի` երթևեկության համար լրացուցիչ վտանգ չստեղծելով,
բ) միջոցներ ձեռնարկի ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում երթևեկության անվտանգությունն ապահովելու համար և, եթե ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում կան ծանր վիրավորներ կամ զոհեր, այն չափով, որքանով դա չի ազդի երթևեկության անվտանգության վրա, խուսափի պատահարի տեղում ինչ-որ բան փոփոխելուց կամ հետքերը ոչնչացնելուց, որոնք կարող են օգտակար լինել պատասխանատվությունը պարզելու համար,
գ) ճանապարհատրանսպորտային պատահարին առնչվող այլ անձանց պահանջով` հայտնի իր ով լինելը,
դ) եթե ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում կան վիրավորներ կամ զոհեր, այդ մասին հայտնի ճանապարհային երթևեկության ծառայությանը և, եթե վերջինս թույլ չի տա հեռանալ պատահարի վայրից, կամ եթե ինքը չպետք է օգնություն ցույց տա վիրավորներին կամ ստանա բժշկական օգնություն, վերադառնա պատահարի վայրը կամ մնա այնտեղ, մինչև ճանապարհային երթևեկության ծառայության աշխատակիցների ժամանումը:
2. Պայմանավորվող կողմերը կամ նրանց տարածքային ստորաբաժանումները կարող են սույն հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետում նշված դրույթները իրենց ազգային օրենսդրությունում չնախատեսել այն դեպքում, եթե ոչ մի լուրջ մարմնական վնասվածք հասցված չէ, և եթե ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ հայտնված անձանցից ոչ ոք չի պահանջում այդ մասին հայտնել ոստիկանությանը: