Անցնել բովանդակությանը

Հոդված 36. Գրանցման համարը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36 Գրանցման համարը

1. Միջազգային երթևեկության մեջ գտնվող յուրաքանչյուր ավտոմեքենայի վրա առջևից և հետևից պետք է զետեղվի գրանցման համարը, սակայն մոտոցիկլետների վրա այդ համարը պետք է զետեղվի միայն հետևից:

2. Միջազգային երթևեկության մեջ գտնվող յուրաքանչյուր գրանցված կցասայլի վրա հետևից պետք է զետեղվի գրանցման համարը: Եթե ավտոմեքենան կցաքարշում է մեկ կամ մի քանի կցասայլ, ապա միակ կցասայլը կամ վերջին կցասայլը, եթե նրանք գրանցված չեն, պետք է ունենան այն ավտոմեքենայի գրանցման համարը, որին նրանք կցորդված են:

3. Սույն հոդվածում նշված գրանցման համարի բաղկացուցիչ տարրերը և ամրացնելու եղանակը պետք է համապատասխանեն սույն Կոնվենցիայի 2-րդ Հավելվածի ցուցումներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։