Անցնել բովանդակությանը

Հոդված 37. Գրանցման պետության տարբերանշանը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 37 Գրանցման պետության տարբերանշանը

1. Միջազգային երթևեկության մեջ գտնվող յուրաքանչյուր ավտոմեքենայի վրա, բացի նրա գրանցման համարից, հետևից պետք է զետեղվի այն պետության տարբերանշանը, որում նա գրանցված է:

2. Ավտոմեքենայով կցաքարշվող յուրաքանչյուր կցասայլի վրա, որի հետևից, սույն Կոնվենցիայի 36-րդ հոդվածին համապատասխան, պետք է զետեղվի գրանցման համարը, հետևից պետք է զետեղվի նաև այդ գրանցման համարը տված պետության տարբերանշանը: Սույն կետի ցուցումները կիրառվում են նույնիսկ այն դեպքում, եթե կցասայլը գրանցված է ոչ այն պետությունում, որում գրանցված է նրա հետ կցորդված փոխադրամիջոցը. եթե կցասայլը գրանցված չէ, նա հետևից պետք է ունենա այն պետության տարբերանշանը, որում գրանցված է քարշիչ-փոխադրամիջոցը` բացառությամբ այն դեպքերի, երբ այն տեղաշարժվում է այդ պետության տարածքով:

3. Սույն հոդվածում նշված տարբերանշանի բաղկացուցիչ տարրերը և ամրացնելու եղանակը պետք է համապատասխանեն սույն Կոնվենցիայի 3-րդ Հավելվածի ցուցումներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։