Անցնել բովանդակությանը

Հոդված 44

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 44

1. Միջազգային երթևեկության մեջ գտնվող առանց շարժիչի հեծանիվները պետք է սարքավորված լինեն՝

ա) արդյունավետ գործող արգելակով,

բ) բավարար հեռավորության վրա լսվող զանգով, ընդ որում, ցանկացած այլ ձայնային ազդանշանային սարքն արգելվում է,

գ) հետևի կարմիր լուսանդրադարձիչ հարմարանքով և առջևից սպիտակ կամ դեղին լույս, իսկ հետևից կարմիր լույս ճառագայթող հարմարանքներով:

2. Այն Պայմանավորվող կողմերի տարածքում, որոնք սույն Կոնվենցիայի 54-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան հայտարարություն չեն արել կախովի շարժիչով հեծանիվները մոտոցիկլետներին հավասար համարելու մասին, միջազգային երթևեկության մեջ գտնվող կախովի շարժիչով հեծանիվները պետք է սարքավորված լինեն՝

ա) երկու անկախ արգելակներով,

բ) բավարար հեռավորությունից լսվող զանգով կամ այլ ձայնային ազդանշանային սարքով,

գ) արդյունավետ գործող խլացուցիչով,

դ) առջևից սպիտակ կամ դեղին լույս և հետևից կարմիր լույս ճառագայթող հարմարանքներով, ինչպես նաև հետևի կարմիր լուսանդրադարձիչ հարմարանքով,

ե) ճանաչման նշանով, որի սահմանումը պարունակվում է սույն Կոնվենցիայի 4-րդ Հավելվածում:

3. Պայմանավորվող կողմերի տարածքում, որոնք սույն Կոնվենցիայի 54-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան հայտարարություն են արել կախովի շարժիչով հեծանիվները մոտոցիկլետներին հավասար համարելու մասին, այն պայմանները, որոնց պետք է բավարարեն կախովի շարժիչով հեծանիվները, որպեսզի թույլատրվեն միջազգային երթևեկության, հանդիսանում են սույն Կոնվենցիայի 5-րդ Հավելվածում մոտոցիկլետների համար սահմանված պայմանները:

Գ լ ու խ VI

Եզրափակիչ դրույթներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։