Անցնել բովանդակությանը

Հոդված 46

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 46

1. Սույն Կոնվենցիան ստորագրելու, վավերացնելու կամ նրան միանալու ժամանակ կամ հետագայում` ցանկացած պահի, յուրաքանչյուր պետություն լխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով կարող է հայտարարել, որ Կոնվենցիան կիրառելի է դառնում բոլոր տարածքներում կամ տարածքների մի մասում, որոնց արտաքին հարաբերությունների համար ինքը պատասխանատու է: Կոնվենցիան սկսում է կիրառվել այն տարածքում կամ տարածքներում, որոնք նշված են ծանուցման մեջ, այդ ծանուցումը լխավոր քարտուղարի ստանալու օրվանից երեսուն օր հետո կամ ծանուցումը ներկայացրած պետության համար Կոնվենցիան ուժի մեջ մտնելու պահից, եթե այն տեղի է ունենում ավելի ուշ:

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան` հայտարարություն արած յուրաքանչյուր պետություն լխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով կարող է հետագայում ցանկացած պահի հայտարարել, որ ծանուցման մեջ նշված տարածքում Կոնվենցիայի կիրառումը դադարում է, և ծանուցման մեջ նշված տարածքում Կոնվենցիայի կիրառումը դադարում է այդ ծանուցումը լխավոր քարտուղարի ստանալու օրվանից մեկ տարի անցնելուց հետո:

3. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան` ծանուցում ներկայացրած յուրաքանչյուր պետություն լխավոր քարտուղարին ծանուցում է իր ընտրած տարբերանշանի կամ տարբերանշանների մասին, որոնք զետեղվելու են միջազգային երթևեկության մեջ գտնվող այն փոխադրամիջոցների վրա, որոնք սույն Կոնվենցիայի 3-րդ Հավելվածի համաձայն` գրանցված են համապատասխան տարածքում կամ տարածքներում: լխավոր քարտուղարին հասցեագրված հետագա ծանուցման միջոցով յուրաքանչյուր պետություն կարող է փոխել նախկինում իր ընտրած տարբերանշանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։