Հոդված 49
Հոդված 49
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է Կոնվենցիայի մեկ կամ մի քանի փոփոխություն առաջարկել: Ցանկացած առաջարկված փոփոխության տեքստ պարզաբանող հուշագրի հետ միասին ուղարկվում է լխավոր քարտուղարին, որն այն ուղարկում է բոլոր Պայմանավորվող կողմերին: Պայմանավորվող կողմերին ուղարկելու օրվանից սկսած` տասներկուամսյա ժամկետում Պայմանավորվող կողմերը հնարավորություն ունեն նրան ծանուցել այն մասին, թե՝ ա) ընդունո՞ւմ են արդյոք փոփոխությունը, բ) մերժո՞ւմ են արդյոք փոփոխությունը, կամ գ) ցանկանո՞ւմ են արդյոք, որ այդ փոփոխությունը քննարկելու համար կոնֆերանս հրավիրվի: լխավոր քարտուղարն առաջարկված փոփոխության տեքստն ուղարկում է նաև սույն Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 1-ին կետում նշված մյուս բոլոր պետություններին:
2. ա) Նախորդ կետին համապատասխան ուղարկված ցանկացած առա-ջարկված փոփոխություն համարվում է ընդունված, եթե վերոհիշյալ տասներկուամսյա ժամկետի ընթացքում մեկ երրորդից պակաս թվով Պայմանավորվող կողմերը լխավոր քարտուղարին տեղեկացնում են այն մասին, որ իրենք մերժում են փոփոխությունը կամ այդ փոփոխությունը քննարկելու համար ցանկանում են հրավիրել կոնֆերանս: լխավոր քարտուղարը բոլոր Պայմանավորվող կողմերին ծանուցում է առաջարկված փոփոխության յուրաքանչյուր ընդունման կամ մերժման մասին և կոնֆերանս հրավիրելու յուրաքանչյուր խնդրանքի ներկայացման մասին: Եթե սահմանված տասներկուամսյա ժամկետի ընթացքում այդպիսի մերժումներ և խնդրանքներ ստացվեն մեկ երրորդից պակաս թվով` բոլոր Պայմանավորվող կողմերից, լխավոր քարտուղարը բոլոր Պայմանավորվող կողմերին կտեղեկացնի այն մասին, որ նախորդ կետում նշված տասներկուամսյա ժամկետը լրանալուց վեց ամիս հետո փոփոխությունն ուժի մեջ է մտնում բոլոր Պայմանավորվող կողմերի համար, բացի նրանցից, ովքեր սահմանված ժամկետի ընթացքում մերժել են փոփոխությունը կամ դիմել են նրա քննարկման համար կոնֆերանս հրավիրելու խնդրանքով:
բ) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը վերոհիշյալ տասներկուամսյա ժամկետում մերժել է առաջարկված փոփոխությունը կամ խնդրել է նրա քննարկման համար կոնֆերանս հրավիրել, կարող է այդ ժամկետն անցնելուց հետո ցանկացած ժամանակ, լխավոր քարտուղարին տեղեկացնել իր կողմից փոփոխությունն ընդունելու մասին, և լխավոր քարտուղարն այդ ծանուցումն ուղարկում է մյուս բոլոր Պայմանավորվող կողմերին: Փոփոխությունն ընդունելու մասին ծանուցումները ուղարկած Պայմանավորվող կողմերի համար այդ փոփոխությունն ուժի մեջ է մտնում լխավոր քարտուղարի ստանալուց վեց ամիս անց:
3. Եթե առաջարկված փոփոխությունը չի ընդունվել սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան, և եթե սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված տասներկուամսյա ժամկետի ընթացքում Պայմանավորվող կողմերի ընդհանուր թվի կեսից պակասը լխավոր քարտուղարին ծանուցել է այն մասին, որ մերժում է առաջարկված փոփոխությունը, և եթե բոլոր Պայմանավորվող կողմերի առնվազն մեկ երրորդը, բայց ոչ պակաս տասից, նրան ծանուցում է այն մասին, որ ընդունում է այն կամ ցանկանում է այդ փոփոխությունը քննարկելու համար կոնֆերանս հրավիրել, լխավոր քարտուղարը կոնֆերանս է հրավիրում առաջարկված փոփոխությունը կամ ցանկացած այլ առաջարկություն քննարկելու համար, որը կարող է նրան ներկայացվել սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան:
4. Եթե կոնֆերանսը հրավիրվում է սույն հոդվածի 3-րդ կետին համա-պատասխան, լխավոր քարտուղարը նրան մասնակցելու է հրավիրում սույն Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 1-ին կետում նշված բոլոր պետություններին: Կոնֆերանսին հրավիրված բոլոր պետություններին լխավոր քարտուղարը դիմում է խնդրանքով, որ կոնֆերանսի բացումից առնվազն վեց ամիս առաջ իրեն ներկայացվեն բոլոր առաջարկները, որոնք, ի լրումն առաջարկված փոփոխության, նրանք կցանկանան կոնֆերանսում քննարկել, և այդ առաջարկությունների մասին ծանուցում է կոնֆերանսին հրավիրված բոլոր պետություններին կոնֆերանսի բացումից առնվազն երեք ամիս առաջ:
5. ա) Սույն Կոնվենցիայի ցանկացած փոփոխություն համարվում է ընդունված, եթե այն ընդունվում է կոնֆերանսում ներկայացված պետությունների երկու երրորդի մեծամասնությամբ` պայմանով, որ այդ մեծամասնությունը ներառում է կոնֆերանսում ներկայացված բոլոր Պայմանավորվող կողմերի առնվազն երկու երրորդը: լխավոր քարտուղարը բոլոր Պայմանավորվող կողմերին ծանուցում է փոփոխությունն ընդունելու մասին, և բոլոր Պայմանավորվող կողմերի նկատմամբ այն մտնում է ուժի մեջ այդպիսի ծանուցման օրվանից տասներկու ամիս հետո` բացառությամբ նրանց, ովքեր լխավոր քարտուղարին այդ ժամկետի ընթացքում հայտնել են փոփոխությունը մերժելու մասին:
բ) Վերոհիշյալ տասներկուամսյա ժամկետի ընթացքում փոփոխությունը մերժած յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ցանկացած ժամանակ կարող է լխավոր քարտուղարին ծանուցել իր կողմից փոփոխությունն ընդունելու մասին, և լխավոր քարտուղարն այդ մասին տեղյակ է պահում մնացած բոլոր Պայմանավորվող կողմերին: Այն ընդունելու մասին ծանուցած Պայմանավորվող կողմի նկատմամբ փոփոխությունն ուժի մեջ է մտնում ծանուցումը լխավոր քարտուղարի ստանալուց վեց ամիս հետո կամ վերոհիշյալ տասներկուամսյա ժամկետն անցնելուց հետո, եթե այդ ժամկետն ավելի ուշ է ավարտվում:
6. Եթե սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան` առաջարկած փոփոխությունը չի համարվում ընդունված, և եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված կոնֆերանս հրավիրելու պայմանները կատարված չեն, առաջարկված փոփոխությունը համարվում է մերժված: