Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-10-15-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 100. Պաշտոնեական բնակելի տարածությունների հատկացման և օգտագործման կարգը

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 100. Պաշտոնեական բնակելի տարածությունների հատկացման և օգտագործման կարգը

Պաշտոնեական բնակելի տարածությունների հատկացման և օգտագործման կարգը սահմանվում է խսհ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:

Պաշտոնեական բնակելի տարածություն հատկացնելու մասին որոշումն ընդունում են այն ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան, կոլտնտեսության վարչությունը, մյուս կոոպերատիվ կազմակերպությունների, նրանց միավորումների կառավարման մարմինները, արհմիութենական և մյուս հասարակական կազմակերպությունների մարմինները, զորամասերի հրամանատարությունը, որոնց իրավասության տակ են գտնվում պաշտոնեական բնակելի տարածությունները:

Ընդունված որոշմանը համապատասխան` պաշտոնեական բնակելի տարածությունը օգտագործման է հատկացվում պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի կողմից տրված օրդերով:

Օրդերի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:

Պաշտոնեական բնակելի տարածություններից օգտվելու նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 51-60, 79 հոդվածներով սահմանված բնակելի տարածության վարձակալության պայմանագրի կանոնները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։