Հոդված 51. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը: Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի կնքումը
Հոդված 51. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը: Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի կնքումը
Պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով, բնակելի տարածության օրդերի հիման վրա, վարձատուի` բնակարանային-շահագործման կազմակերպության (իսկ այդպիսին չլինելու դեպքում` համապատասխան ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության) և վարձակալի` քաղաքացու միջև, որի անունով տրված է օրդերը:
Պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածություններից օգտվում են բնակելի տարածության վարձակալության պայմանագրին համապատասխան:
Բնակելի տարածության վարձակալության տիպային պայմանագիրը, բնակելի տարածություններից օգտվելու, բնակելի տան և այդ տանը հարող տերիտորիայի պահպանման կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
Բնակելի տարածության վարձակալության պայմանագրից բխող հարաբերությունների վերաբերմամբ համապատասխան դեպքերում կիրառվում են նաև խսհ Միության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության կանոնները: