Հոդված 112. Բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամին բնակելի տարածություն հատկացնելը
Հոդված 112. Բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամին բնակելի տարածություն հատկացնելը
Բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամ ընդունված անձին, կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովի որոշմամբ, որը հաստատում է պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն, հատկացվում է մեկ կամ մի քանի սենյակից բաղկացած առանձին բնակարան` ընտանիքի անդամների թվին, նրա փայավճարի գումարին և բնակարանային-շինարարական կոոպերատիվի օրինակելի կանոնագրքով նախատեսվող բնակելի մակերեսի առավելագույն չափին համապատասխան:
Բնակարանային-շինարարական կոոպերատիվի տանը բնակարանների բնակեցումը կատարվում է պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի կողմից տրվող օրդերներով: Օրդեր տալուց հրաժարվելը կարող է գանգատարկվել դատական կարգով:
Օրդերի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը: