Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-10-15-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 140. Բնակարանային ֆոնդի նորոգման պլանավորումը

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 140. Բնակարանային ֆոնդի նորոգման պլանավորումը

Հայաստանի Հանրապետության տնտեսական ու սոցիալական զարգացման պետական պլանում առանձին տողով առաջադրանքներ են սահմանվում Հայաստանի Հանրապետության պատգամավորների շրջանային, քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների, նախարարությունների, պետական կոմիտեների և գերատեսչությունների համար` բնակարանային տնտեսության հիմնական ֆոնդերի հիմնական և ընթացիկ նորոգման գծով:

Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը ԽՍՀՄ նախարարությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների հետ համաձայնեցնում է նրանց ենթակա և Հայաստանի Հանրապետության տերիտորիայում գտնվող բնակելի ֆոնդի հիմնական և ընթացիկ նորոգման պլանները:

Հանրային բնակելի ֆոնդի հիմնական և ընթացիկ նորոգման պլանավորումը իրականացնում են կոլտնտեսությունների և մյուս կոոպերատիվ կազմակերպությունների, նրանց միավորումների կառավարման մարմինները, արհմիութենական և այլ հասարակական կազմակերպությունների մարմինները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։