Հոդված 49. Բնակելի տարածության օրդերը
Հոդված 49. Բնակելի տարածության օրդերը
Պետական կամ հանրային բնակարանային ֆոնդի տանը բնակելի տարածություն հատկացնելու վերաբերյալ որոշման հիման վրա պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեն քաղաքացուն տալիս է օրդեր, որը հատկացված բնակելի տարածությունն զբաղեցնելու միակ հիմքն է:
Օրդերը կարող է տրվել միմիայն ազատ, մեկուսացված բնակելի տարածության համար:
Օրդերի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը:
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` զինվորական ավաններում բնակելի տարածությունների օրդերը տրվում են խսհ Միության օրենսդրությամբ նախատեսված կարգով: